Skip to main content
Սպտ 22, 2016
Խորդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ընթերցեց վճիռը, համաձայն որի որոշեց Արբակ Բաբասյանին 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետովարդարացնել, իսկ 117 հոդվածով  դատապարտել տուգանքի՝50 000 դրամի չափով: Հիշեցնենք, որ Արբակ Բաբասյանի նախկին աները՝ Լևոն Գրիգորյանը Բաբասյանին մեղադրում էր իրեն ծեծելու և գողության մեջ, իսկ որոշակի ժամանակ անց, Գրիգորյանը դատարանում միջնորդել էր հաշտվել՝ հայտնելով որևէ պահանջ չունի, սակայն Արբակ Բաբասյանը առաջարկը չէրընդունել՝ նշելով, որ ինքը կապացուցի, որ իրեն մեղսագրվող մեղադրանքը կեղծիք էև շինծու է: Ավելի վաղ, մեզ հետ զրույցո…

Սպտ 20, 2016
Այսօր կալանավոր Հրաչյա Գևորգյանին տեղափոխել են  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝  ռենտգեն հետազոտության նպատակով: Այդ մասին տեղեկացրեց Հրաչյա Գևորգյանի փաստաբանՆինա Կարապետյանցը:  Նա նշեց, որ ժամը 14.20-ից մինչև 16.00-ն Գևորգյանին 5-6 անգամ նկարել են, և մոնիտորի վրա պատկերված նկարներում փաստաբանը նկատել է միջնապատի ակնհայտ թեքվածություն: Դեռևս չկա բժշկի վերջնական եզրակացությունը, սակայն,փաստաբանը և Հրաչյա Գևրոգյանը մտավախություն ունեն, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բժիշկների տված եզրակացությամբ չի արձանագրվի իրական վնասվածքը:  Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին, «Նուբարաշեն» ՔԿ…

Սպտ 16, 2016
Այսօր առավոտյան, Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանի նկատմամբ  բռնություն է կիրառվել: Այդ մասին Հելսինկյան ասոցիացիային փոխանցել է Հրաչյա Գևորգյանը: Նա տեղեկացրել  է, որ առավոտյան փորձել  է  պառկած տեղից վեր կենալ և վայր է ընկել: Ինչից հետո  նա օգնություն է կանչել, և նրա խուց է մտել  ՔԿՀ-ի մի  բուժակ՝ Մանվել անունով, ով օգնելու փոխարեն բռունցքով հարվածել է Հրաչյա Գևորգյանի դեմքին: Ինչպես փոխանցել է Հրաչյա Գևորգյանը՝ հարվածից հետո իր  քթից երկար ժամանակ արյուն է եկելլ և իր կարծիքով  քիթը կոտրվել է: Գևորգյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերբերյալ Հելսինկյան ասոցիացիան տեղյակ …

Սպտ 15, 2016
Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող քաղաքացի Արբակ Բաբասյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր մեղադրական ճառ ասաց մեղադրող դատախազ Արթուր Սմբատյանը: Վերջինս իր ճառում միջնորդեց Արբակ Բաբասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Դատախազը միջնորդեց  Արբակ Բաբասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով  դատապարտել տուգանքի 100 000 դրամի չափով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտել ազատազրկման երկու տարի վեց ամիս ժամկետով: Հաջորդ դատական նիստին պաշտպանական ճառ կասի Արբակ Բաբասյ…

Սպտ 15, 2016
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի քարոզարշավն անցնում է անհավասար պայմաններում: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը իրթեկնածությունն է առաջադրել իր հայրենի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար: «Նախընտրական պայքարն սկսելուց մեկ օր առաջ մենք դիմեցինք վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի օրենքով սահմանված կարգով թույլատրեն, Արայիկ խանդոյանին՝ իր վստահված անձանց հետ առանձնազրույցներ ունենալ, ինչը սահմանված է օրենքով: Ավելի քան տասը օր վարույթն իրականացնող մարմինը որևէ պատասխան չտրամադրեց…

Սպտ 8, 2016
Զեկույցի ներկայացմանը մասնակցում էին ՀՀ-ում գործող մի շարք դեսպանատների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ, 2016թ. հուլիսի 17-30-ը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանության բռնություններից տուժածներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպության «Այրված, ծեծված ու խաբված. Ոստիկանական բռնության համար պատասխանատվության սպասելիս»  անվամբ զեկույցը պարունակում է վերլուծություններ 2016թ. հուլիսի 17-30-ը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում կատարված մարդու իրավունք…

Սպտ 6, 2016
Զեկույցը նաև պարունակում է միջազգային նորմերի և Հայաստանի ներպետական օրենքների խախտման մասին իրավաբանական վերլուծություններ: Հիմնվելով կատարված վերլուծությունների արդյունքի վրա՝ Միջազգային Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպությունը խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետության կառավարությանը ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները՝ երկրում կատարված իրավախախտումների մեղավորներին պատժելու և սոցիալական արդարությունը վերականգնելու համար: Միջազգային Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպության 4 հոգուց բաղկացած խումբը 2106թ. հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 1 եղ…

Սպտ 6, 2016
 «Ճիշտ է՝ վիրավորված անձը միշտ էլ վիրավորված է և նա չի կարող միանգամից մարսել այն բոլոր վիրավորանքները, որոնք տեղի են ունեցել և դա անհնարին է՝ տեքստերից ելնելով, սակայն, եթե անձը պատրաստակամ է և գտնում է, և զխջում է, որ իր արարքով նա անձ է վիրավորել, նա չի սպասում, որպեսզի Արթուր Հայրապետյանը ասի հա գիտես ինչ՝ արի մի հատ տեսնենք ինչ ենք խոսելու: Ո՛չ, պատրաստակամ անձը գալիս տեսնում է Արթուր Հայրապետյանին և հաշտության ձեռք է մեկնում: Նման քայլեր չեն եղել: Գործի քննությունը բավականին երկար շարունակվում է, ոչ մինչ այդ, ոչ էլ դատաքննության ընթացքում, ոչ էլ որևիցե անգամ Արթուր Հայրապետյանը չի զգա…

Սպտ 5, 2016
Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանին և Արամ Մանուկյանին «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Աշոտ Պետրոսյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը: Հիշեցնենք, որ նրանք երկուսն էլ ՊՊԾ գնդում եղած ժամանակ հրազենային վիրավորում էին ստացել և ենթարկվել վիրահատության: