Skip to main content
Հնս 23, 2016
Սույն թվականի Հունիսի 14-ինՀՀվերաքննիչ քրեական դատարանում կայացավ Հրաչյա Գևորգյանի գործով հերթական դատական նիստը: Ամբաստանյալը դատականնիստին ներկայացել էր սայլակով, քանի որ վերջինիս առողջական վիճակը նրան թույլչ էր տալիս ինքնուրույն տեղաշարժվել: Ավելին՝դատական նիստին ներկա Հելսինկյան ասոցիցիայի ներկայացուցիչը հավաստացրեց, որ Հրաչյան նիստի ընթացքում դատավորների կողմից իրեն ուղղված հարցերին պատասխանելիս դժվարանում էր բառերն արտասանել ամբողջությամբ կամ խոսում էր վանկերով: Նշենք, որ ամբաստանյալը 2011 թվականից կալանավորված է Նուբարաշեն ՔԿՀ-ում, որի ընթացում ձեռք է բերել վերջույթների թուլությ…



Հնս 23, 2016
Հրաչյան արդեն երկու ամիս է զրկված է բնական կարիքները հոգալու և լողանալու հնարավորությունից, մեկ ամիս գտնվելէ հացադուլի մեջ: Չնայած ամբաստանյալի առողջական ծանր վիճակին, ՔԿՀ-ի բուժմասից Հրաչյա Գևորգյանի կանչերին արձագանքում են երեք-չորս օր հետո, այն էլ, երբ  Հելսինկյան սոցիացիան այս խնդրի մասին տեղեկացնում է  ՔԿՀ-ների դիտորդական խմբին: Սա վկայում է այն մասին, որ իրենց մասնագիտական պարտավորությունները բարեխղճորեն կատարելու մեջ թերանում են ոչ միայն քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմը, այլ նաև դիտորդական խմբի աշխատակիցները, որոնք, հավանաբար, չեն գիտակցում իրենց կողմից ստանձնած…

Հնս 7, 2016
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր  նշանակվել էր գրող, լրագրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանի հայցն ընդդեմ Վահրամ Սահակյանի գործով դատական նիստը: Սակայն Վահրամ Սահակյանի փաստաբան Հարություն Հարությունյանը միջնորդեց, որպեսզի դատակaն նիստը հետաձգվի, քանի որ ինքը հենց այսօր է  լիազորվել որպես Վահրամ Սահակյանի փաստաբան և իրեն ժամանակ է պետք գործի նյութերին ծանոթանալու համար: Արթուր Հայրապետյանը չառարկեց և դատական նիստը հետաձգվեց, այն կկայանա հուլիսի 4-ին, ժամը 16.40:  Իդեպ,  Վահրամ Սահակյանը դատական նիստին չէր ներկայացել:       Նշենք, որ…

Հնս 3, 2016
Հենրիկ Նավասարդյանն էլ ասաց, որ օրենքի տառով պահպանված կայանատեղի է  կազմակերպված, որտեղ նաև չի արգելվում տաքսիների վարորդներին կանգնելը: Այն հարցին, թե խնդիրը կարելի՞ է համարել լուծված, Հենրիկ Նավասարդյանն ասաց, որ  լուծված, չլուծված խնդիր չի տեսնում: Մենք զրուցեցինք նաև տաքսիների վարորդների հետ: «Մեր համար ստեղծել ենք աշխատատեղ, մենք մեքենաները պարտքով, վարկով գնել ենք, աշխատում ենք, հիմա հայտնվել ա մեր «Ոսկե գետակ»-ի  «Գրիգոր աղան», և վարձակալել է այս տարածքը, որը մեր հիմնական աշխատատեղն է և ապրուստի հայհայթման միակ միջոցը: Մեզ արգելում է, որպեսզի այդտեղից կարողանանք մեր հանապազօրյա  հա…

Հնս 3, 2016
2011 թվականից անազատության մեջ գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը, ով ունի առողջական լրջագույն խնդիրներ, և երբ նա ՔԿՀ բուժմասից բժիշկ է կանչում՝ բժիշկը նրա մոտ հասնում է 3-4 օր հետո, իսկ գալուց էլ բժիշկը սահմանափակվում է միայն նրա ճնշումը չափելով: Նշենք, որ նախորդ շաբաթ Հրաչյա Գևորգյանին տեղափոխել էին Էրեբունի հիվանդանոց՝ ստուգման: Հիշեցնենք, որ Հրաչյա Գևորգյանը ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ, մասնավորապես՝ վերջույթների թուլություն և պարկինսոնի համախտանիշ, դրա արդյունքում չի կարողանում միայնակ տեղաշարժվել և չի կարողանում հոգալ բնական կարիքները: Բժիշկները նշել…

Հնս 2, 2016
Հունիսի 6-ին Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում կշարունակվի 2010 թվականին բանակում ոչ մարտական պայմաններում զոհված Վալերի Մուրադյանի գործով դատավարությունը: Այսօր Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, ինչպես նաև  մի խումբ այլ ծնողներ, որոնց երեխաները նույնպես բանակում մահացել են ոչ մարտական պայմաններում, բողոքի ակցիա էին իրականացնում նախագահական նստավայրի դիմաց: Մեզ հետ զրույցում Նանա Մուրադյանն ասաց, որ իր որդու մասով գործը կասեցրել են, որի մասին ինքը տեղյակ չի եղել: «2015 թվականի նոյեմբերի 7-ին են կասեցրել իմ տղայի սպանության գործը: Այդ մասին տեղեկա…

Մյս 25, 2016
Հրաչյա Գևորգյանը Հելսինկյան ասոցիացիային տեղեկացրել է, որ Նուբարաշեն ՔԿՀ-ի վարչակազմի կողմից ինքը մատնված է անուշադրության: Նա հաճախ գլխապտույտներ է ունենում, իսկ ՔԿՀ-ի բուժմասից Հրաչյա Գևորգյանի կանչերին արձագանքում են երեք-չորս օր հետո, այն էլ, երբ  Հելսինկյան սոցիացիան այս խնդրի մասին տեղեկացնում է  ՔԿՀ-ների դիտորդական խմբին: Նշենք նաև, որ Հելսինկյան ասոցիացիայի բազմաթիվ ահազանգերով ՔԿՀ մեկնած դիտորդական խմբի այցերը անցնում են ապարդյուն: Հելսինկյան ասոցիացիան շարունակում է պնդել, որ  Հրաչյա Գևորգյանի նկատմամբ  շարունակվում են  ճնշումներն ու  անմարդկային վերաբերմունքը: