Skip to main content
Հկտ 20, 2015
 Կայքի աշխատանքը երեք օր խափանվել էր, առաջին էջում տեղադրված էր նկար, որի contact բաժինը հղումով տեղափոխում էր ԱՄՆ-ի  fbi.gov կայքը: Հելսինկյան ասոցիացիայի կայքը հաճախ է ենթարկվում հաքերային հարձակման, ինչը կրկին հիմք է տալիս պնդելու, որ մեր կատարած աշխատանքը և հրապարակվող տեղեկությունները ՛՛խանգարում են՛՛ քննադատության ենթարկվող կառույցներին: Ներկայումս կայքի աշխատանքը վերականգնվել է:

Հկտ 7, 2015
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, որը 11.12.2014թ կալանավորվածներին պահելու վայր հանդիսացող ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ տեսակցությունների և հանձնուքների սենյակում տեսակցության ժամանակ ապօրինի իրացրել է որդուն`Մուշեղ Մանուչարյանին, իսկ Մուշեղ Մանուչարյանը մեղադրվում է այն բանում, որ նա առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և պահել խոշոր չափերով թմրամիջոց: Դեռևս նախաքննության փուլում Արթուր Մանուչարյանի ազգականը՝ Հրահատ Մանուչարյանը, ինքնախոս…

Սպտ 18, 2015
Կամավորական աշխատանքի տևողությունը շաբաթը հինգ օր, ժամերը կախված են դատական նիստերի տևողությունից:  Հայտերը  /CV-ները/  ներկայացնել Հելսինկյան ասոցիացիայի գրասենյակ աշխատանքային  օրերին ժամը 12-17-ը  ք. Երևան Մոսկովյան փող. 33 շենք, բնակարան 8 հասցեով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010531972 կամ  099776502  հեռախոսահամարներով:

Օգս 27, 2015
 Մեղադրողի միջնորդության հիմքում դրված էր այն հանգամանքը, որ ապացույցների հետազոտման ընթացքում չի հետազոտվել քրեական գործում առկա լազերային կրիչը: Միջնորդությունը ներկայացնելուց հետո մեղադրողը նաև հանդես եկավ հայտարարությամբ և  հրաժարվեց ամբաստանյալ՝ Հ.Գևորգյանին  առաջադրված մեղադրանքներից մեկից՝ այն է ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածի  1-ին մասով առաջադրված մեղադրանքից, պատճառաբանելով, որ այն անհիմն է, քանի որ հարուցվել է միայն տուժողի ցուցմունքի հիման վրա և չի հիմնավորվում այլ ապացույցներով, ավելին ի սկզբանե Հ.Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածով, սակայն հ…

Օգս 3, 2015
Սակայն համաներում չկիրառվեց: Սույն թվականի հուլիսին Հրազդան  ՔԿՀ է ներկայացվել տուժողի հետ նոտարական կարգով վավերացված փաստաթուղթ այն մասին, որ դատապարտյալները քաղ հայցը վճարել են և այլ պահանջ չունի տուժողը: Այդ փաստաթուղթը քրեակատարողական հիմնարկը ուղարկել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն, որպեսզի կիրառվի համաներումը, սակայն արդեն շուրջ  մեկ ամիս է դատապարտյալին չեն ազատում պատժի կրումից, քանի որ դատավճռում տուժողի անունը մի հատվածում գրված է Սերգո, մյուսում՝ Սերգեյ: Ունենալով երեք ատյանների դատական ակտերը, քրեակատարողական վարչությունը հարցում է կատարել ՀՀ դատական դեպարտամենտ պարզելու հ…

Հլս 28, 2015
To recall, on October 12, 2013, a 15 year old boy from Yerevan went to Vanadzor with his handball team and was stabbed in the chest during an argument that occurred after the game. The police arrested Karen Kungurtsev and charged him for Davit Hovakimyan’s murder. According to the accused, he was beaten and tortured while in police custody. Karen’s trial has been ongoing for almost a year. Recently, his case was postponed three times for various reasons. His last court session was on Tuesday, July 21, where two witnesses testified about what happened the night Davit was murdered. During p…

Հլս 22, 2015
Դրանով փաստացի ամբողջությամբ հերքվեցին նախաքննության և մեղադրանքի այն բոլոր պնդումները, թե իբր Դավիթին դանակահարելու պահին նրա մոտ եղել և դեպքին ականատես են եղել Ա. Հ.-ն և Ռ. Ս.-ն: Մեղադրանքը ամբողջությամբ փլուզվեց երբ լրացուցիչ ցուցմունք տվեց անչափահաս վկա Ռ. Ս.-ն: Նա նշեց, որ ամբողջությամբ հրաժարվում է իր նախաքննական ցուցմունքներից, ինչպես նաև դատարանում առաջին հարցաքննության ժամանակ տված ցուցմունքից: Ըստ այդ ցուցմունքների, վկան իբր ականատես էր եղել Կունգուրցևի կողմից Դավիթ Հովակիմյանի դանակահարությանը: Դատարանում վկան հայտնեց, որ ինքը ներկա չի եղել դանակահարությանը, չի տեսել Կ. Կունգուրց…

Հլս 22, 2015
Ամբաստանյալին դատարան էին բերել սայլակով: Նիստը հետաձգելուց հետո Հ.Գևորգյանը Հելսինկյան ասոցիացիայի դիտորդին  բանավոր և գրավոր / քանի որ խոսակցական  խնդիրներ ունի/  հասրեց հայտնել, որ   Դատապարտյալների հիվանդանոցում իրեն թունավորել են, այժմ(գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ բուժմասի 4-րդ խցում) ՔԿՀ բուժանձնակազմն իրեն հայտնել է, որ ի վիճակի չեն բուժում իրականացնել, կամ պետք է ինքը բժիշկ բերի, կամ գումար տա, որպեսզի բժիշկ բերեն: Խնդրեց ԶԼՄ-ների ուշադրությունը հրավիրել այս խնդրին և ասաց հետևյալը.  «Ո՛չ տանում են հետազոտության, ո՛չ դիագնոզն են ասում, որ իմանամ ինչ հիվանդություն ունեմ, ո՛չ էլ բուժում …

Հլս 9, 2015
քանի որ ՔԿՀ-ը կրկին բուժում չի իրականացնում, բողոքները մնում են անպատասխան կամ էլ վարչակազմը հայտնում է, որ եթե ուզում է կարող է դրսից իր հաշվին բժիշկ հրավիրել բուժում ստանալու համար, սակայն վերջինս անվճարունակ է, իսկ հարազատներից միայն 72 տարեկան մայրն է, ով ծերության կենսաթոշակառու է: Տեսակցության կալանավորին բերել էին սայլակով, վերջինս չէր կարողանում քայլել, հյուծված էր, դժվարությամբ էր խոսում: Վերջինս Ա.Վեզիրյանին ներկայացրել է իր գանգատները՝ չի կարողանում խոսել, ուտել, չի քայլում, սակայն Նուբարաշեն ՔԿՀ–ը անտեսում է դա, Հ.Գևորգյանին անվանում են «սիմուլյանտ» և պատճառաբանելով, որ իր մոտ մ…