Skip to main content
Մյս 16, 2015
Ասուլիսի հրատապությունը պայմանավորված էր կոնկրետ գործով, որը գտնվում է Հելսինկյան ասոցիացիայի ուշադրության կենտրոնում: Դա Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 3 տարուց ավել քննվող քրեական գործն է, որով որպես ամբաստանյալ ներգրավված՝ Հրաչյա Գևորգյանը, ով ունի բազմաթիվ առողջական խնդիրներ չի ստանում պատշաճ բուժում և ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի: Ասուլիսի բանախոսն էր Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ՝ Արման Վեզիրյանը: Մանրամասները դիտեք տեսանյութում:    

Մյս 7, 2015
Այդ մասին ահազանգել ենք ՄԻՊ արագ արձագանքան խմբին և ՔԿ վարչության թեժ գիծ: ՄԻՊ գրասենյակից տեղեկացրեցին, որ գործը ընթացքի մեջ է, իսկ ՔԿ վարչության պատասխանը ավելի զավեշտալի էր՝ Հրաչյա Գևորգյանը առողջ է: Սույն թվականի մայիսի 6-ին Հրաչյա Գևորգյանի դիմումի հիման վրա Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանին թույլատրել էին տեսակցել նրա հետ: Շուրջ երկու ժամ սպասելուց հետո, տեղեկացրել են, որ կալանավորը չի կարող ինքնուրույն քայլել և պահանջում է իրեն պատգարակով կամ սայլակով իջեցնել տեսակցությունների սենյակ, բայց քանի որ ՔԿ վարչության բուժմասի կողմից առկա է տեղեկանք, որ Հ.Գևորգյանը առողջ է և կ…

Մյս 4, 2015
Եթե ունեք գործեր, որով Ձեր պաշտպանյալները գտնվում են վատ առողջական վիճակում և չեն ստանում բուժօգնություն կամ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ չեն տեղափոխվում,կամ եթե տառապում են այնպիսի հիվանդությամբ, որի ժամանակ անհրաժեշտ է մշտական խնամք /ունեն հենաշարժական, տեսողական և այլ խնդիրներ/ խնդրում ենք տրամադրել նյութեր:  Ցանկացողները նաև կարող են անձամբ մասնակցել մամլո ասուլիսին: Ասուլիսին մասնակցելու կամ նյութերը տրամադրելու համար անհրաժեշտ է դիմել մինչև սույն թվականի մայիսի 10 ներառյալ: Նյութերը կարող եք ուղարկել “> էլ.հասցեով:  Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք՝ 091 …

Ապր 30, 2015
Երեք տարուց ավել տևող քրեական գործի անօրինականությունների և հակասությունների մասին, որոնք բազմաթիվ են քրեական գործում  չենք նշում, քանի որ առկա է ավելի կարևոր խնդիր, որը սպառնում է ոչ միայն ամբաստանյալի առողջությանը, այլ նաև կյանքին: Ընդ որում Հ.Գևորգյանը երեք տարի է կալանքի տակ է, չհաշված նախաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը:  Ինչպես նշել էինք Հրաչյա Գևորգյանը առողջական խնդիրների պատճառով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժամունք երկկողմանի թոքաբորբի և սուր շնչառական անբավարարության պատճառով, այ…

Ապր 15, 2015
Այնուհետ որպես վկա հարցաքննվեց տուժողի իրավահաջորդ Հակոբ. Հ.-ն: Վկան նշեց, որ իր համար չափազանց անհասկանալի իրավիճակ է. հարցաքննված շուրջ 30 վկաների ցուցմունքներին էլ խիստ վերապահումով է մոտենում, դրանք առավելապես ճիշտ չեն: Հատկապես պատանիների ցուցմունքների նախաքննական և դատարանում տված ցուցմունքների ակնհայտ տարբերությունները հիմնավոր կասկածներ են առաջացնում իր մոտ: Ըստ Հակոբ Հ.-ի՝ իր մոտ այնպիսի տպավորություն է, որ բոլոր վկաները վախեցած են կամ ինչ-որ հանգամանք կա, որ նրանք ճիշտը չեն պատմում, անհնար է, որ ոչ ոք ոչինչ տեսած չլինի, ավելին՝ վկաների առնվազն մի մասը տեսել են և գիտեն ճշմարտությու…

Մրտ 18, 2015
Քաղաքացիական հիվանդանոցից Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ տեղափոխվելուց հետո նա հանդիպել է իր պաշտպանյալ՝ Հրաչյա Գևորգյանի հետ, ով գտնվել է ծանր վիճակում, վերջինիս հանդիպման բերել են սայլակով: Հ.Գևորգյանը  չի կարողացել խոսել, միայն գրավոր փաստաբանին հայտնել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում, իրեն փորձել են թունավորել ՔԿՀ-ում և խնդրել է լրագրողների հետ հանդիպում: Ի դեպ այս մասին Հելսինկյան ասոցիացիան անմիջապես տեղյակ է պահել ՄԻՊ արագ արձագանքման խմբին և կալանավայրերում դիտորդական խմբի ներկայացուցիչներին,ՄԻՊ խումբը  խոստացավ որոշում կայացնել փաստաբանի հետ խոսելուց հետո, իսկ կալանավայ…


Մրտ 16, 2015
  Ուսումնասիրելով վերջիններիս գործի հանգամանքները հետաքրքիր ու զավեշտալի փաստեր բացահայտվեցին: Ա. և Մ.Մանուչարյանների հարազատները Հելսինկյան ասոցիացիային հայտնեցին հետևյալը՝ Մուշեղ Մանուչարյանը 2014 թվականի  դեկտեմբերին դատապարտվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 և 316 հոդվածներով և ազատազրկվել 4 տարի ժամկետով: Հայրը՝ Արթուր Մանուչարյանը, իր երկու ազգականների հետ նույն ամսին տեսակցության է գնացել որդու մոտ  Գորիս ՔԿՀ, որտեղից դուրս գալուց հետո բերման է ենթարկվել ոստիկանություն, քանի որ տեսակցությունից հետո Մ.Մանուչարյանի մոտ հայտնաբերվել է 9,16 գրամ ափիոն տեսակի թմրանյութ, &…