Skip to main content
Մրտ 4, 2015
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ և 9-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 124.7-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացրած վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, վճարելու (վճարված լինելու) դեպքում վարչական իրավախ…

Մրտ 3, 2015
Իսկ այն, ինչը որ նրանք հիշում և պատմում էին դատարանում, էականորեն տարբերվում էր իրենց նախաքննական ցուցմունքներից: Վկաներից մեկն ընդհանրապես նշեց, որ ինքը դեպքի մասին պատմել է քննիչին այլ բան, սակայն քննիչն իրեն գրելու համար թելադրել է այլ բան, ինչը ինքը կատարել է: Եվ դա կատարվել էր անչափահաս վկայի ծնողի և մարզիչի ներկայությամբ: Դահլիճում գտնվող ծնողը չհերքեց, որ իր տղան գրել է քննիչի թելադրածը: Գործով նման իրավիճակների պարբերաբար կրկնվելն այլևս զարմանք չեն առաջացնում ոչ միայն Հելսինկյան ասոցիացիայի դիտորդների, այլ նաև դատավարության մասնակիցների մոտ, ովքեր հաճախ չեն թաքցնում իրենց վրդովմունք…

Մրտ 3, 2015
Այսօր Հելսինկյան ասոցիացիայի դիտորդեր՝ Ա.Վեզիրյանը և Էդ.Դանիելյանը այցելել են հիվանդանոց տեղեկանալու համար ամբաստանյալի վիճակի մասին: Արմենիա հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչի ՝ Արա Ղազարյանի խոսքերով /ով հրաժարվեց խոսել տեսախցիկի առջև/՝ Հրաչյա Գևորգյանը տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց 25.02.2015-ին Էրեբունի բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր վիճակում սուր շնչառական անբավարարությամբ։ Ա․Ղազարյանը հայտնեց, որ երեկ առավոտյան Հ․Գևորգյանի վիճակը վատացել է և սեդատիվ դեղերի միջոցով հիվանդին միացրել են արհեստական շնչառության սարքին։ Ղազարյանի խոսքերով Հրաչյա Գևորգյանը …

Փտր 10, 2015
Ես՝ Հրաչյա Գևորգյանս, 2011 թվականի հոկտեմբերի 18-ից մինչ օրս գտնվում եմ անազատության մեջ, անհիմն կերպով, առանց որևիցե հանցանք կատարելու, անորոշ վիճակում: Արդեն 4 տարի է լինում, որ ես գտնվում եմ դատական քաշքշուկների մեջ, ներկայումս առողջական վատ վիճակով գտնվում եմ դատապարտյալների կենտրոնական հիվանդանոցում, տարել եմ մեկ վիրահատություն, մեկ վիրահատություն էլ դեռ պիտի տանեմ, այս ամենի, նաև իմ առողջության քայքայման մեղավորը Մաշտոցի ՆԳ բաժանմունքի քրեականի հետախուզության բաժնի նախկին պետ Արթուր Գևորգյանն է և նրա գլխավորությամբ մի խումբ օպեռներ, որոնց խոշտանգումների, ծեծի, ջարդի պատճառով եմ այս օ…

Փտր 9, 2015
Նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել 2015 թվականի հունվարի 21-ին, որին որպես դիտորդ ներկայացել էր Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ՝ Թերեզա Կարապետյանը: Նիստի ընթացքում պատասխանող կողմի պաշտպան Լևոն Բաղդասարյանը պատճառաբանել էր, որ եթե նույնիսկ վիրավորական բառ է ասվել հայցվորների հասցեին, ապա դա ոչ թե ատելությամբ, այլ սիրով է արվել, մեջբերում ենք. «այսպես ասած` սիրով ապտակել ենք»: Սրան ի պատասխան` հայցվորներից մեկն ասաց, որ ընկալում է այդ բառերը որպես բռնության կոչ և հարցրեց, թե ի՞նչ ասել է` սիրով ապտակել: Բաղդասարյանը նիստի ընթացքում օգտագործեց նաև «համասեռամոլներ» բառը, որն ըստ հայցվո…

Փտր 9, 2015
Այս շաբաթ Միքայել Դանիելյանի հեղինակային հաղորդման Այլախոհանոցի հյուրն է քաղաքացիական ակտիվիստ՝ Լալա Ասլիկյանը: Տեսանյութը դիտեք http://humanrightstv.am/ կայքում:

Փտր 9, 2015
Հունվարի 26-ին տեղի ունեցած նիստին  Ռ․ Սարգսյանի հարցաքննության ժամանակ պաշտպանական կողմի հարցերի դեմ մեղադրողի անհիմն առարկություննրի պատճառով վիճաբանություն է սկսվել Կ.Կունգուրցևի և  մեղադրող դատախազի միջև, ինչից հետո ուղերցող ոստիկանները ամբաստանյալին դուրս են տարել դատական նիստերի դահլիճից, այնուհետև մեղադրող Պ․ Մարտիրոսյանը վազել է Կունգուրցևի հետևից։ Ըստ մեզ հասած տեղեկությունների Պ․ Մարտիրոսյանը փորձել էր թքել Կունգուրցևի վրա, սակայն ոստիկանները թույլ չեն տվել նրան։ Այդ ընթացքում դատական նիստերի դահլիճից նաև կարգադրիչների կողմից դուրս է բերվել Կունգուրցևի մայրը, սակայն դատա…