Skip to main content
Հնվ 19, 2015
Վերջինիս հայտնի ֆիլմերից են՝ “Հայաստանի կորսված գարունը” նվիրված 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին, “Ականատեսի հուշերը”, որը ընտրությունների մասին էր, ձերբակալման և կալանավորման ընթացքում թույլ տրվող  խախտումների մասին “72 ժամ ազատությունից հետո”, “72 ժամ ազատությունից հետո. խափանման միջոցը կալանք” և այլ ֆիլմեր: Հաղորդման տեսանյութը տեղադրված է http://humanrightstv.am/ կայքում: Հաղորդումը վարում է՝ Միքայել Դանիելյանը:

Հնվ 13, 2015
Վերջինիս հյուրընկալելու են տարբեր բնագավառների ներկայացուցիչներ, զրուցելու են տարբեր թեմաներով։ Հաղորդումը կարող եք դիտել humanrightstv.am կայքում։ Առաջին հաղորդման հյուրն է  կինոտեսաբան՝  Շագա Յուզբաշյանը։


Դկտ 20, 2014
Թեև ՀՀ նախագահի աշխատակազմից վստահեցրել են, որ ՀՀ վերաքննիչ դատարանը կիրականացնի օբյեկտիվ քննություն, այնուամենայնիվ վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատաճիռը, որի հիմքում դրվել է “հիմնավոր վարկածը”։ Մանրամասները՝ տեսանյութում։ Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի։

Դկտ 20, 2014
Իսկ նախաքննության ժամանակ տված “մանրամասն և հանգամանալի” ցուցմունքները չի հիշում թե ինչի հետևանք են: Ինքն ուղղակի լսելով իր մարզիչի առաջարկը, ով ասել է թե պետք է ևս երկու վկա, որ բռնվածին բաց չթողնեն, իր ընկերոջ հետ որոշել է ցուցմունք տալ: Ինչ վերաբերվում է նրան, թե ինչպես է ճանաչել Կունգուրցևին, վկան հայտնեց, որ իրեն ոստիկանության աշխատակիցը ցույց տվեց Կունգուրցևի լուսանկարը և ասաց՝ “քեզ ցույց կտանք 4 անձի լուսանկար, դու ցույց կտաս այս տղային”, ինչը և ինքը կատարել է: Արդեն կայացել է մի քանի դատական նիստեր, որոնց ժամանակ հարցաքննվել են “հիմնական ականատեսները կամ վկաները”: Նրանք Դավիթ Հովակ…



Դկտ 12, 2014
Այդ պատճառաբանությունները հիմնազուրկ չեն, սակայն շատ հաճախ չեն գնահատվում դատավորների կողմից, թեև համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358 հոդվածի՝ Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա: Այդպիսի քրեական գործերից է նաև  Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Կարեն Կունգուրցևի  գործը, որին մասնակցում են Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչները, ամբաստանյալի շահերն է պաշտպանում փաստաբան՝ Ա.Պապիկյանը, որպես դիտորդ հանդես են գալիս նախագահ՝ Մ.Դանիելյանը և դիտորդ՝ Ա.Վեզիրյանը:…