Դկտ 8, 2021
Խոշտանգման մեջ մեղադրվողներն ավելի բարձր պաշտոններ են ստացել
Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում, կարծես, օրինաչափ է դարձել, որ խոշտանգում կատարող անձանց պաշտոնները բարձրացվում են։ Ոստիկանապետը, տարբեր տարիների ընթացքում, մի շարք անձանց պաշտոններ է բարձրացրել։ Այս եզրահանգմանը գալու համար ուսումնասիրել ենք մի շարք գործեր։
Երկար տարիներ ոստիկանական համակարգում աշխատող, կոչումով մայոր Գերասիմ Մարդանյանը, մեղադրվում է խոշտանգում կատարելու համար` ՀՀ ՔՕ 309.1 հոդվածով։
Ըստ մեղադրանքի՝ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Միջադեպից հետո Իջևանի քրեական հետախուզության բաժնի պետի լիազորությո…
Դկտ 8, 2021
«Երիտասարդները հանուն անկախ ու թափանցիկ դատական համակարգի․ մշտադիտարկումը քրեական արդարադատության մեջ» զեկույց
Մշտադիտարկումն իրավապաշտպան գործունեության մաս է, առանց որի անհնար է իրավական ճանապարհով և ճնշումների բացառմամբ հասնել հասարակական կյանքի փոփոխությունների: Իրավապաշտպաններն իրականացնում են մշտադիտարկում մարդու իրավունքների ոտնահարման մասին տեղեկությունները հաստատելու կամ հերքելու համար, հավաքում են իրավախախտումների վերաբերյալ ապացույցներ, այլ տվյալներ, որոնց վերլուծությունը թույլ է տալիս պլանավորել իրավիճակը փոխելուն ուղղված հետագա անհրաժեշտ գործողությունները:
Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ և Լեհաստանի «Համերա…
Դկտ 1, 2021
«Երիտասարդները հանուն անկախ ու թափանցիկ դատական համակարգի․ մշտադիտարկումը քրեական արդարադատության մեջ» ամփոփ զեկույցի ներկայացում
2021թ․ նոյեմբերի 30-ին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն ամփոփեց հուլիսի 15-ց մեկնարկած «Իրավական ոլորտում վերապատրաստված երիտասարդ քաղաքացիները որպես անկախ և թափանցիկ դատական համակարգի երաշխավորներ» փորձնական ծրագիրը։
Ծրագիրը նպատակաուղղված էր բարձրացնել թափանցիկությունը Հայաստանի քրեական արդարադատության համակարգում՝ մի կողմից խրախուսելով երիտասարդների մասնակցությունը, և մյուս կողմից՝ նպաստելու դատական մշտադիտարկման ինստիտուտի կայացմանն ու զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում։
Ամփոփիչ աշխատաժողովը, որին մասնակցում էին Երեւան, Գյումրի եւ Վանաձոր ք…
Նյմ 5, 2021
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
5 նոյեմբերի, 2021 թ.
2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո Հայաստան-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող ագրեսիվ գործողությունների պայմաններում նախաձեռնվում է սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանանշման (դեմարկացիա) գործընթաց, որը խնդրահարույց է մի շարք պատճառներով:
Սույն փաստաթուղթն ամփոփում է այն հիմնական թեզերը, թե ինչու Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը պետք է հնարավորինս կշռադատված և շրջահայաց լինի Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացում՝ հաշվի առնելո…
Հկտ 25, 2021
Վճռաբեկ դատարանը փաստել է՝ խախտվել է մարդու՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը․Արմեն Աղաջանյանի գործ
Վճռաբեկ դատարանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգված Արմեն Աղաջանյանի գործով որոշում է կայացրել։
Հիշեցնենք, որ 30-ամյա Արմեն Աղաջանյանը կալանավորվելուց եւ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ենթարկվել է խոշտանգման, իսկ 4 ամիս հետո նրա մարմինը գտել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» լոգարանում կախված։
Խոշտանգման ենթարկելու գործով մեղադրանք էր առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Արմեն Հովհաննիսյանին։ Ըստ մեղադրանքի՝ հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված, պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, 2018թ․ մարտի 16-ին…
Հկտ 20, 2021
Կարեն Կունգուրցեւը երկրորդ անգամ արդարացվեց
15-ամյա պատանու սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցեւը երկրորդ անգամ արդարացվեց։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը ճանաչեց եւ հռչակեց Կարեն Կունգուրցեւի անմեղությունը։ Այս գործը ներպետական բոլոր երեք ատյաններով անցել եւ կրկին վերադարձել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։
Հիշեցնենք, որ 8 տարի առաջ՝ 2013 թվականի հոկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի դանակահարվել էր, որի հետևանքով Դավիթը հիվանդանոցում մահացել էր:
Դեպքից ժամեր անց Կարեն Կունգուրցեւը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին։ Նրան…
Սպտ 23, 2021
Աշխատաժողով. Պրոբացիայի ոլորտը ՀՀ-ում․ հիմնախնդիրներն ու բարեփոխումները մարզային մակարդակում
Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց մարզային մակարդակում պրոբացիայի հիմնախնդիրների ու բարեփոխումների թեմայով աշխատաժողովների շարքը։ Առաջին հանդիպումը կայացավ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Հրավերին հատկապես ակտիվ արձագանքել էին ոստիկանության տարբեր մարզային վարչություններ։ Հանդիպմանը ներկա էին նաև պրոբացիայի ծառայության, դատախազության ներկայացուցիչներ, փաստաբաններ։
Հանդիպումը վարում էր իրավական հարցերով մասնագետ Հասմիկ Հարությունյանը։ Ի թիվս այլ թեմաների, մասնակիցներն անդրադարձան պրոբացիայի ծառայության դերին, պատժատեսակների նպատակին, պրոբացիայի ծառայողի ու շահառուի հարաբերություններին, հարցազրույց…
Սպտ 8, 2021
ԴԱՏԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ոչ ՀԿ անդամ իրավապաշտպանների, ակտիվիստների, ուսանողների, արդար դատաքննության խնդիրներով, մասնավորապես դատական մշտադիտարկմամբ հետաքրքրված այլ անձանց համալրելու «Իրավական ոլորտում վերապատրաստված երիտասարդ քաղաքացիները որպես անկախ և թափանցիկ դատական համակարգի երաշխավորներ» փորձնական ծրագրի շրջանակում Երևան և Գյումրի քաղաքներում գործող դատական մշտադիտարկող կամավորների խմբերը։
Ծրագիրը նպատակաուղղված է խրախուսել երիտասարդների մասնակցությունը ՀՀ-ում քրեական…
Օգս 12, 2021
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴԱՏԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՆՈՐ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ «ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ-Ի ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ
2021 թվականի հուլիսի 15-ից «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Իրավական ոլորտում վերապատրաստված երիտասարդ քաղաքացիները որպես անկախ և թափանցիկ դատական համակարգի երաշխավորներ» անունը կրող պիլոտային ծրագիրը, որը նպատակաուղղված է խրախուսելու երիտասարդների մասնակցությունը ՀՀ-ում քրեական արդարադատության համակարգի թափանցիկության խթանման գործում։
Ծրագիրն իրականացվում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ և Լեհաստանի համերաշխության հիմնադրամի համագործակցությամբ։
Այն կտևի միչև 2…