Դկտ 8, 2014
Կ.Կունգուրցեվ. “Երկու վկան քիչ է, մի երկու վկա էլ պետք է”
Վկաներից երկուսը, որոնց նախաքննական ցուցմունքները կազմել էին Կունգուրցևի մեղադրանքի հիմքը, դատարանում ըստ էության հրաժարվեցին իրենց ցուցմունքներից. վկա Ա. Հ.-ն նշեց, որ նախաքննության ընթացքում իր կողմից տված ցուցմունքների հիմնական մասը ինքը հորինել է և չի տեսել թե ինչպես է Կունգուրցևը դանակով հարվածում Դ. Հովակիմյանին (նախաքննության ժամանակ մի քանի ցուցմունք էր տվել, որ տեսել է դանակահարելու պահը): Մյուս վկան՝ Ա. Կ.-ն դատարանում հայտնեց, որ նախաքննության ընթացքում ճիշտ ցուցմունքներ չի տվել, ինքը իրականում չի տեսել Կունգուրցևի կողմից Դ. Հովակիմյանին դանակահարելու պահը և չի եղել դեպքի վայրում…
Դկտ 3, 2014
Ա.Առուշանյանի գործով նախագահի խոստումն էլ չօգնեց
Դատարանի որոշման վրա չազդեցին ոչ պաշտպանների երկօրյա ճառերը, ոչ ամբաստանյալի հարազատների հացադուլը և ոչ էլ ՀՀ նախագահի խոստումը օբյեկտիվ քննությունև արդար դատավճիռ կայացնելու վերաբերյալ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քրեական գործի քննության ընթացքում Ա.Առուշանյանների ընտանիքը հացադուլ հայտարարեց, սակայն դադարեցրեց այն նախագահի խոստմանը հավատալով:Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ դատարանները անկախ են և գործում են օրենքին համապատասխան….ՀՀ նախագահը կարող էր միջամտել դատարանի որոշմանը, բայց չմիջամտեց…/վերջակետ թե հարցական նշան ըստ ընթերցողի հայեցողության/: Տեսանյութը՝ Հելս…
Նյմ 27, 2014
Հայկ Աղամալյանի գործով կայացվեց դատավճիռ. Տեսանյութ
Դատական նիստը սկսվեց կես ժամ ուշացումով, դատավճիռն էլ կայացվեց վերջին խոսքը լսելուց քիչ անց, կարելի է պնդել դատավճիռն արդեն կայացված էր, դատարանը ձևականորեն դատավարական նորմից ելնելով լսեց ամբաստանյալների վերջին խոսքը և անկախ այն հանգամանքից թե ամբաստանյալների ինչ կասեին, այն չէր կարող ազդել արդեն իսկ կայացված դատավճռի վրա: Մանրամասները՝ տեսանյութում: Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի ETV-ի համար:
Նյմ 18, 2014
Ա.Առուշանյանի գործ՝ բողոքի ակցիա, հացադուլ, պաշտպանական ճառ. Տեսանյութ
Պաշտպանական ճառով պաշտպանը ներկայացրեց այն փաստերը, որոնք հիմք են տալիս պնդելու, որ Ա.Առուշանյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, սակայն աշխատանքային օրվա ավարտի պատճառով, դատական նիստը հետաձգվեց և պաշտպանական ճառի չհրապարակած մասը դատարանը կունկնդրի սույն թվականի նոյեմբերի 27-ին: Արդեն երրորդ տարին է շարունակվում է Ա.Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդումը, արդեն երկրորդ անգամ է քործը քննվում է ՀՀ վերաքննիչ դատարանում, ամբաստանյալի հարազատները և աջակիցները այդ առթիվ բողոքի ակցիա են կազմակերպել, իսկ ծնողներն ու եղբայրը 12.11.2014 թ-ից անժամկետ հացադուլ են հայտարարել: Սույն գործով կազմակեր…
Նյմ 18, 2014
Էդգար Վարագյանի գործով կայացվեց մեղադրական դատավճիռ. Տեսանյութ
Հիշեցնենք՝ ըստ մեղադրական դատավճռի. Էդգար Վարագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 22.09.2013 թվականին ուրիշի` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, դիմակավորված, կոտրել է Քարոլին Բաղումյանին պատկանող տան պատուհանի ապակին, ապօրինի մուտք է գործել ներս, իր մոտ գտնվող` որպես զենք օգտագործվող խաղալիք ատրճանակով ու դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել Քարոլին Բաղումյանի և նրա դստեր` անչափահաս, 19.11.2000 թվականին ծնված Էմիլիա Սիմոնյանի վրա և վերջիններիս հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով իր մոտ …