Հկտ 14, 2014
Ուշադրություն
Հարգելի փաստաբաններ Հելսինկյան ասոցիացիան Անկախ լրագրողների ցանցի հետ համատեղ ստեղծել է http://humanrightstv.am/ կայքը, որում տեղադրվում են Մարդու իրավունքներին առնչվող խնդիրների, դրանց լուծումների մասին տեսանյութեր, ինչպես նաև դատական նիստերի տեսագրություններն ու փաստաբանների մեկնաբանություններն այս կամ այն գործերով: Ուստի, եթե ցանկանում եք ձեր վարույթում գտնվող գործերը լուսաբանվեն կամ ինքներդ եթերով ներկայացնել առկա խախտումները կարող եք դիմել 010 58 53 72 կամ 099 77 65 02 հեռախոսահամարով կամ գրել մեզ hahr.yerevan@gmail.com էլ հասցեով:
Հկտ 7, 2014
Այսուհետ կգործի humanrightstv.am կայքը
Հելսինկյան ասոցիացիան և Անկախ լրագրողների ցանցը համատեղ ծրագրի շրջանակներում ստեղծել են ETV-ին, որը լուսաբանում է մարդու իրավունքներին առնչվող հարցերը՝ հիմնախնդիրներն ու խախտումները: ETV-ին ներկայացնում է հարցազրույցներ, քննարկումներ, հետագայում նաև կհեռարձակվեն ուղիղ եթերներ դատական նիստերի դահլիճներից: Այսուհետ այն կարող եք դիտել http://humanrightstv.am/ կայքում: Կայքը փորձարկման փուլում է, հնարավոր անսարքությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:
Հկտ 7, 2014
Խոսքի ազատություն՝ 10 հարց-10 խմբագրի. Տեսանյութ
Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները դիտեք «Խոսքի Ազատություն» հաղորդաշարի շրջանակներում, որը նկարահանվել է Հելսինկյան ասցիացիայի կողմից ETV-ի համար: Հելսինկյան ասոցիացիայի ընտրությամբ հաղորդաշարին մասնակցել են ՀՀ առաջատար լրատվամիջոցներից հետևալ 10-ը՝ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր` Արամ Աբրահամյան «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր` Հայկ Գևորգյան «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր` Արմինե Օհանյան «168 ժամ» օրաթերթի գլխավոր խմբագիր` Սաթիկ Սեյրանյան «1in.am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր` Արման Բաբաջանյան «hetq.am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր` Էդիկ Բաղդասարյան «lragir.am…
Հկտ 4, 2014
Ինչու են կոծկում խոշտանգման փաստը․Տեսանյութ
Այս քրեական գործը աչքի է ընկնում թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում տեղի ունեցող բազմաթիվ խախտումներով, որոնց մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացվող տեսանյութերից և նախկին հրապարակումներից։ Տեսանյութերը՝ Հելսինկյան ասոցիացիայի։
Հկտ 4, 2014
Բանդայի գործով հարցաքննվեց հետքաբան փորձագետը․ Տեսանյութ
Փաստաբան Արսենյանը ներկայացնում է մանրամասները, որը դիտեք տեսանյութում։ Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի։