Սպտ 30, 2014
Ա.Առուշանյանի գործով վերաքննիչ դատարան հրավիրվեց նախաքննություն իրականացրած քննիչը
Դատական նիստին հայտարարությամբ հանդես եկավ պաշտպան՝ Ռ.Սաֆարյանը, իսկ պաշտպան՝ Լ.Սիմոնյանը միջնորդություն ներկայացրեց վերաքննիչ դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել գործը քննող քննիչ՝ Մ.Ալեքսանյանին և վկա Կ.Մկրտչյանին: Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը: Մանրամասները դիտեք տեսանյութում: Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի ETV-ի համար:
Սպտ 30, 2014
Մեղադրողը պահանջեց 18 տարվա ազատազրկում
Դատական նիստին մեղադրական ճառով հանդես եկավ մեղադրող՝ Գ. Գևորգյանը, ով պահանջեց վերջնական պատիժ նշանակել 18 տարի ազատազրկում համարելով, որ առաջադրված մեղադրանքը հիմնավոր է և պատիժը մեղմացնող հանգամանքներ չկան: Պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց մեկ շաբաթ տրամադրել պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստերի ընթացքում ամբաստանյալ Է.Վարագյանը իր ցուցմունքների ընթացքում հայտարարել էր, որ ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատկով իրեն ձերբակալելու ընթացքում ոստիկանների և քննիչների կողմից ենթարկվել է բռնությունների, ձեռքի մատն են ջարդել, հոգեբանորեն ճնշու…
Սպտ 26, 2014
Հետերոսեքսուալների ալյանս ի պաշտպանություն ԼԳԲՏ համայնքի․Տեսանյութ
ինչպես նաև ասուլիսի ավարտին Մ.Դանիելյանը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ ստեղծում է «Հետերոսեքսուալների ալյանս» ի պաշտպանություն Հայաստանի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների: Ալյանսը բաց է, ցանկացողները կարող են միանալ, այն չի գրանցվելու ԱՆ-ում, գործելու պարզ ընթացակարգով, դաշինքի անդամները կմասնակցեն օրինակ՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ խտրականության հիմքով հարուցված գործերի քննության ժամանակ ակցիաներին, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի դեմ ատելություն պարունակող հոդվածների դեմ ներկայացնելու է պատասխան-հրապարակումներ: «Ի վերջո մենք պետք է պարզենք Հայաստանում ինչքան լ…
Սպտ 24, 2014
Ասուլիս Կ․Կունգորցեվի եվ Հ․Աղամալյանի գործերով․ Տեսանյութ
Հիշեցնենք․ Կարեն Կունգորցևին մեղադրանք է առաջադրվել սպանության հոդվածով՝ 2013թ. հոկտեմբերի 12-ում Վանաձորում տեղի է ունեցել վիճաբանություն Երևանից Վանաձոր մրցումների մեկնած տղաների և տեղի թիմի տղաների միջև, որի արդյունքում սպանվել է 15-ամյա Դավիթ Հովակիմյանը: Դեպքի օրը աշխատանքի վայրից ձեռբակալվել է Կարեն Կունգորցևը, ով, ինչպես ֆիքսել են դեպքի վայրի 4 տեսախցիկներից 2-ը, այդ պահին քայլելիս է եղել այն հատվածով, որտեղ տեղի է ունեցել դեպքը: Շուրջ 10 ամիս Կունգորցևին անհիմն կալանքի տակ պահելուց հետո, այժմ դիտավորյալ սպանության հոդվածը փոխարինվել է սպանության փորձ կատարելու հոդվածով: Սույն թվակ…
Սպտ 22, 2014
Մամուլի ասուլիս երկու աղմկահարույց սպանության գործերով՝ Կ.Կունգորցեվ եվ Հ.Աղամալյան
Կից ծանոթացեք գործերի հակիրճ նկարագրությանը. ԿԱՐԵՆ ԿՈՒՆԳՈՐՑԵՎ 2013թ. հոկտեմբերի 12-ում Վանաձորում տեղի է ունեցել վիճաբանություն Երևանից Վանաձոր մրցումների մեկնած տղաների և տեղի թիմի տղաների միջև, որի արդյունքում սպանվել է 15-ամյա Դավիթ Հովակիմյանը: Դեպքի օրը աշխատանքի վայրից ձեռբակալվել է Կարեն Կունգորցևը, ով, ինչպես ֆիքսել են դեպքի վայրի 4 տեսախցիկներից 2-ը, այդ պահին քայլելիս է եղել այն հատվածով, որտեղ տեղի է ունեցել դեպքը: Հանրությանն է ներկայացվել 4 տեսախցիկներից միայն 2-ի ձայնագրությունը, այն էլ մոնտաժված հատվածներով: Ոստիկանությունում Կունգորցևին 3 օր շարունակ ծեծի են ենթարկել` պահա…