Օգս 29, 2014
Կարեն Կունգորցեվի քրեական գործը նոր ընթացք ստացավ. տեսանյութ
սույն թվականի օգոստոսի 26-ին ձերբակալվել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Վլադիմիր Ղուկասյանը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և դրանք ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացնելու համար:
Այս քրեական գործով Հելսինկյան ասոցիացիան լրագողական հետքննություն էր կատարել, որի արդյունքում պարզվել էր, որ Կարեն Կունգորցևը ենթարկվել է խոշտանգումների՝ ինքնախոստովանական կորզելու նպատակով, բայց միևնույն է վերջինս չի ընդունել և չի ընդունում մեղքը, ավելին այն փաստը, որ …
Օգս 5, 2014
Ա.Առուշանյանի քրեական գործը կրկին վերաքննիչ դատարանում է
Սույն քրեական գործը արդեն երկրորդ անգամ է քննվում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Երեք դատական նիստերի ընթացքում՝ 2014 թվականի օգոստոսի 04-ին, 08-ին, 11-ին պաշտպանները ներկայացրեցին իրենց վերաքննիչ բողոքները, ինչպես նաև առարկություններով հանդես եկավ մեղադրողը, որից հետո դատական նիստը հետաձգվեց: Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ՝ Ա.Վեզիրյանին պաշտպան՝ Լ.Սիմոնյանի ներկայացրած պատճառաբանություններին և դատական նիստերի ընթացքում վերաքննիչ բողոքի հրապարակմանը կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված տեսանյութերում: Տեսանյութերը՝ Հ…
Օգս 4, 2014
Հարցազրույց՝ Վ․Նովոդվորսկայայի հետ․ 1992 թ․
-Ինչպիսի՞ն է Ձեզ համար 1992-ը: -Արտաքինից` բարեհաջող, հոգեբանորեն` խիստ վհատեցնող, բարոյապես` ոչ լիարժեք: Ես մեկ անգամ եւս համոզվեցի, որ ազատությունը ոչ բոլորին է հարկավոր: Ռուսաստանը ծայրահեղ եսասեր երկիր է, նա իր նախկին գաղութների մասին հիշում է միայն այն ժամանակ, երբ նրանք իրեն պետք են: Իսկ երբ նրանց է ինչ-որ բան պետք, այնտեղ Ռուսաստանը գործ չունի: Նա մատը մատին չի խփի, երբ նրանց պետք է փրկել: Ուրիշ բան, եթե ուժեր ունենար այդ կենսական տարածքները նորից գրավելու, նա անմիջապես կհիշեր Հայաստանի և Վրաստանի տեղը քարտեզի վրա, իսկ այսպես նա առայժմ փոքրիկ գարշելիություններ է անում, ինչի հետևանք…
Հլս 24, 2014
Դատարանների նոր մարտավարությունը. Տեսանյութ
Նախորդ դատական նիստին պաշտպան՝ Ա․Մնացականյանը միջնորդել էր դատական նիստը հետաձգել, քանի որ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը պետք է կայացներ որոշում փաստաբան Ա․Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի արդյունքներով։ Դատարանը բավարարել էր նիստը հետաձգելու միջնորդությունը այդ հիմքով, սակայն անգամ այն փաստը որ ՀՀ ՓՊ-ը կայացրել էր Ա․Հարությունյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին որոշում, քանի որ հիմնավորվել էր, որ վերջինս նախաքննության մարմնի հրավերով է ներգրավվել քրեական գործում, դատարանը դա չդիտեց, որպես ամբաստանյալի պաշտպանության իրավունքի խախտում։ Վերջին շրջանում դատարան…