Հլս 19, 2014
Փաստաբան՝ Ա․Հարությունյանի նկատմամբ կիրառվեց կարգապահական տույժ․ Տեսանյութ
Այդ տեսանյութի հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի նախագահ՝ Ա․Զոհրաբյանը, 04.03.2014 թ-ին կարգապահական վարույթ էր հարուցել փաստաբան՝ Ա․ Հարությունյանի նկատմամբ։ Սույն թվականի հուլիսի 18-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը բազմակողմանի հետզոտելով գործի հանգամանքները, որոշում կայացրեց, համաձայն որի փաստաբան՝ Ա․Հարությունյանին ճանաչեց մեղավոր Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.1.9 կետի պահանջների խախտման համար, նրա նկատմամբ կիրառեց կարգապահական տույժ՝ տուգանք 200 000 ՀՀ դրամի չափով և լրացուցիչ կարգապահական տույժ՝ իր հաշվին անցնելու լրացուցիչ վերապատրաստում՝ փաստաբանի վարքագծի կանոն…
Հլս 17, 2014
Մեղադրական դատավճիռ վարկածի հիման վրա. Տեսանյութ
Փաստաբանը ներկայացրեց գործի բոլոր հանգամանքները, նախաքննության մարմնի և դատարանի կողմից թույլ տրված ապօրինություններն ու սխալները: Մանրամասները՝ տեսանյութում: Տեսանյութը՝Հելսինկյան ասոցիացիայի ETV-ի համար:
Հլս 17, 2014
Ոստիկանները խոշտանգել են նախկին ոստիկանի. Տեսանյութ
Դատաքննությունը սկզբում ընթացավ դռնփակ, քանի որ գործով վկա՝ Հ.Մուրադյանի ցուցմունքները պարունակում էին անձնական բնույթի տեղեկություններ: Դատաքննությունից հետո Հելսինկյան ասոցիացիայի դիտորդներ՝ Ա.Վեզիրյանին և Զ.Հովհաննիսյանին, ամբաստանյալի մայրը պատմել է թե ինչպես են նախաքննության ընթացքում քննիչները խոշտանգել իր որդուն: Մանրամասները՝ տեսանյութում: Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի ETV-ի համար:
Հլս 17, 2014
Բարնաուսովի գործով դատական նիստը հետաձգվեց. Տեսանյութ
Դատաքննությանը ամբաստանյալները պետք է հանդես գային վերջին խոսքով, սակայն Գ.Բարնաուսովի պաշտպան Ա.Մնացականյանը միջնորդեց, դատաքննությունը վերսկսել, քանի որ ՀՀ փաստաբանների պալատը կարգապահական վարույթ էր հարուցել սույն գործով ամբաստանյալի նախկին պաշտպան՝ Ա.Հարությունյանի նկատմամբ, որի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվելու է սույն թվականի հուլիսի 18-ին: Միաժամանակ միջնորդեց դատական նիստը հետաձգել մինչև ՀՀ ՓՊ-ի կողմից որոշման կայացումը: Դատարանը լսելով կողմերին որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը մինչև հուլիսի 21-ը, իսկ դատաքննությունը վերսկսելու միջնորդությանը դատարանը կանդր…
Հլս 1, 2014
ՀՔԾ քննիչները անձեռնմխելի են
Ըստ պաշտոնական վարկածի Ալեքսանդր Արտաշի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի առաջատար մասնագետ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և հանդիսանալով պաշտոնատար անձ, նույն բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանի հետ նախնական համաձայնությամբ, Էջմիածին քաղաքի բնակիչ, ՀՀ քր.օրի 178հ.2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով 900.000ՀՀ դրամի չափով տուգանքի դատապարտված Բաբկեն Բուդաղյանից նրա օգտին ՀՀ քրեակատարողական օրենսգրքով, «Քրեա…