Skip to main content

Հնս 26, 2014
Վերջինս պատմել է ոստիկանների կողմից խոշտանգվելու և անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի արժանանալու մասին: Նա նաև դատարանի ուշադրությունը հրավիրել է այն փաստին որ գործում առկա է սեպտեմբերի քսաներկուսին իր անվամբ գրված ցուցմունք, մինչդեռ վերջինս քսաներեքին է ձերբակալվել: Ձերբակալվելուց հետո հնարավորություն չի ունեցել կապվել հարազատների հետ, երկուսից երեք օր ձեռքերը կապած գետինը ընկած խոշտանգել են, այնուհետև տարել են ՁՊՎ, որից հետո սեպտեմբերի 30-ին տարել են ԱԱԾ, որտեղ բժիշկը տեսնելով առողջական ծանր վիճակը չի ընդունել ու նորից հետ են ուղարկել ՁՊՎ, մի քանի օրից նորից տեղափոխել են ԱԱԾ, որտե…



Հնս 23, 2014
Սույն թվականի հունիսի 20-ին հրավիրվել էր ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի նիստ, որի ընթացքում, խորհուրդը ստուգել է վարույթի հարուցման հիմքերը և լսել փաստաբան՝ Ա.Հարությունյանին: Վերջնական որոշում դեռ չի կայացվել: Մանրամասները դիտեք տեսանյությում: Ամբողջական տեսանյութը դիտեք՝ այստեղ:



Հնս 20, 2014
Ինչպես հայտնել է Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ՝ Զ.Հովհաննիսյանը, ըստ 06.06.2014 թ-ին կայացված դատավճռի՝ Անդրանիկ Մանվելի Գասպարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքիի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով. ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով դատապարտվել է ազատազրկման` 4/չորս/ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով դատապարտվել է ազատազրկման` 6/վեց/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման։ ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի համաձայն` …

Հնս 20, 2014
Ինչպես տեղեկացրեց Կունգուրցևի պաշտպան` Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը Կունգուրցևին կալանավորելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին քննիչի կողմից արդեն ներկայացվել է 5 միջնորդություն և դրանք բոլորն էլ բավարարվել են: Ինչպես և նախորդ միջնորդությունները, այս անգամ ևս քննիչը ոչ մի հիմնավոր փաստ կամ ապացույց չէր ներկայացրել դատարանին՝ կալանքի ժամկետի երկարացման հիմնավորման մասին, սահմանափակվել էր բացառապես օրենսդրական ձևակերպումներով: Ըստ էության քննիչը փոփոխում է միայն միջնորդության ամսաթիվը և copy-paste-ի միջոցով յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացնում նույն միջնորդություն…