Skip to main content



Մյս 5, 2014
Շուրջ 4 ամիս Ա.Պողոսյանը սպասել է դատարանի կողմից բողոքի քննությանը, սակայն որևէ արձագանք չստանալով, մոտեցել է դատարանի գրասենյակ պարզելու համար բողոքի ընթացքը: Սակայն ի զարմանս Ա.Պողոսյանի գրասենյակում չեն գտել բողոքը, և անգամ չեն կարողացել պարզել թե ով է ստորագրել հետադարձ ծանուցման անդորրագիրը: Հատուկ քննչական ծառայությունը վիճարկվող որոշումը կայացրել էր դատարանի միջնորդության հիման վրա, քանի որ դատաքննության ընթացքում քրեական գործով ամբաստանյալ` Տավրոս Ոսկանյանը հայտարարել էր, որ ձերբակալվելուց հետո, նախաքննության ընթացքում մի դրվագով ընդունել է մեղքը, անմարդկային վերաբերմունքի և հոգեբ…

Ապր 16, 2014
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, նա ունի վիրահատության կարիք, ՔԿՀ-ի վարչակազմը անընդհատ խոսք է տալիս տեղափոխել հիվանդանոց վիրահատման և բուժման, սակայն անհայտ պատճառներով Հ.Գևորգյանին բուժօգնություն չի ցուցաբերվում: Հ.Գևորգյանի մոտ առկա խնդիրների մասին տեղյակ է նաև ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող արագ արձագանքման խումբը, որը մի քանի անգամ այցելել և առաջացած խնդիրների շուրջ բանակցել է ՔԿՀ-ի վարչակազմի հետ, սակայն անգամ խմբի միջամտությունը չի ազդում Հ.Գևորգյանի բուժումը պատշաճ իրականացնելու համար:  

Ապր 15, 2014
Ինչպես բազմիցս նշվել է «Հելսինկյան ասոցիացիայի» և epress.am-ի կայքերում Հ.Գևորգյանը ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, որի մասին վերջինս դիմում-բողոքներ է ներկայացրել թե մեկուսարանի վարչակազմին, թե ՔԿ վարչություն: Վերջինիս խոստացել են տեղափոխել մեկուսարանի հիվանդանոց և վիրահատել, սակայն այդպես էլ խոստումը չեն կատարել: Հ.Գևորգյանի հարազատները Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցչին հայտնել են մեկուսարանի վարչակազմը անընդհատ անհայտ պատճառներով հետաձգում է վիրահատության և բուժման իրականացումը, մինչդեռ վերջինիս վիճակը գնալով վատանում է: Անգամ այդ պատճառով դատական նիստերը մի քանի անգամ հետաձգվել են…

Ապր 14, 2014
Ըստ նախաքննության մարմնի Ի.Սարգսյանը իր ընկեր Մ.Ներսիսյանին պատվիրել է կատարել Ա.Սաֆարյանի սպանությունը, այնուհետև իր կատարած հանցանքը թաքցնելու դիտավորությամբ անձամբ սպանել է Մ.Ներսիսյանին, որի մասին տեսանյութը տարածվել էր ՀՀ ոստիկանության կայքում: Այդ փաստի առթիվ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով, Տիգրան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեակ…