Ապր 4, 2014
Աշոտ Առուշանյանի գործով հրապարակվեցին վկաների ցուցմունքները
Պաշտպանական կողմը ներկայացրեց իրենց փաստարկները հրապարակված ցուցմունքների վերաբերյալ, մասնավորապես Արտաշես Գալուստյանի տրված ցուցմունքի, ով հետագայում խափանման միջոցը կալանքը չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինվելուց հետո, հոր հետ ինքնասպան էր եղել: Մանրամասները՝ դիտեք տեսանյութում:
Ապր 4, 2014
Քննիչը չի հիշում ինչու է իրեղեն ապացույց ճանաչել գործի հետ կապ չունեցող կտրոնը
06.03.2014 թ. տեղի ունեցած դատական նիստին, որպես վկա դատարան էր հրավիրվել ու հարցաքննվել դատապարտյալ` Արմեն Հայրապետյանը, ով հայտնել էր, որ նախաքննության ընթացքում իրեն ոստիկանությունում ծեծել են, ու ստիպել ցուցմունքում գրել, թէ Անդրանիկն էլ է իր հետ եղել սպանության ժամանակ: Դատախազի միջնորդությամբ 03.04.2014 դատական նիստին որպես վկա հարցաքննվել է գործով քննիչ Սիմոն Հարությունյանը, ով այժմ տեղափոխվել է ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչություն: Թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով որպես վկա չի կարող կանչվել քննիչը, ով իրականացրել է իր դատավարական լիազորությունները սույն գ…
Ապր 3, 2014
Քննիչը կեղծել է ցուցմունք վերցնելու վայրը
որ նա և իր ընկեր Արմեն Արտավազդի Զառաֆյանը 2013թ. մարտի 1-ին ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 302 հասցեում գնտնվող մթերային խանութի մոտ վիճաբանության բռնվելով ՀՀ ՊՆ թիվ 32822 զորամասի պայմանագրային զինծառայող Արմեն Աշոտի Պոտրոսյանի հետ, ձեռքերով ու ոտքերով դիտավորությամբ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին Ա. Պետրոսյանի առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: 31.03.2014 թվականին տեղի ունեցած նախաքննության մարմնի կողմից թույլ տրված հերթական կեղծիքն է հայտնաբերվել: Դատական նիստին պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա լրացուցիչ …
Ապր 3, 2014
Բժիշկները չեն ընդունում իրենց մեղքը. Տեսանյութ
Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջիններս հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձինք՝ Արաբկիր ԲՀ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժներ, ոչ պատշաճ են կատարել մասնագիտական պարտականությունները՝ դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացրել են բուժվող հիվանդի մահ։ Ըստ ներկայացվող մեղադրանքի` Լիա Միսակյանը հիվանդանոց էր տեղափոխվել 2012թ. դեկտեմբերի 31-ին, իսկ 2013թ. հունվարի 2-ին մահացել էր: Լիլիթ Վարդանյանը տվել է հիվանդության սխալ ախտորոշում և հետագայում հետևողական չի եղել արյան անալիզի արդյունքներ…
Ապր 3, 2014
ՊԱՇՏՊԱՆԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ ԻՐ ՊԱՇՏՊԱՆՅԱԼ՝ ԿԱՐԵՆ ԿՈՒՆԳՈՐՑԵՎԻ ՀԵՏ
Որևէ իրավական ակտով նշված չէ, որ ոչ աշխատանքային օրերը պաշտպանի հետ տեսակցություն չի թույլատրվում: Տեսակցության անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ Կ.Կունգորցևը նամակով դիմել էր ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող անկախ խմբին, այն մասին, որ ի բողոքի նշան պատրաստվում է ինքնասպանություն գործել, եթե նախաքննության մարմինը քրեական գործով օբյեկտիվ քննություն չիրականացնի: Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը բազմիցս ներկայացրել է նախաքննության մարմնի կողմից թույլ տրված խախտումների և դատարանի կողմից որպես խափանման միջոց ընտրված կալանքի որոշման ու կալանքի ժամկետը երկարացնելու …