Skip to main content
Մրտ 28, 2014
Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանը ներկայացրեց հայ հասարակության մեջ կին իրավապաշտպանների խնդիրները:   Իրավապաշտպան կանայք  կարևորում են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունած կին իրավապաշտպանների իրավունքների ու պաշտպանության մասին հռչակագիրը, որը ընդունել է նաև Հայաստանը:  



Մրտ 24, 2014
Նշում է, որ շուտով տեղի է ունենալու վարչական հանձաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվելու է իր` վաղաժամկետ ազատ արձակման հարցը, սակայն հույսեր չի կապում հանձաժողովի հետ և նիստերն անվանում է «դրամատիկ, ողբերգական, թատերական բեմադրություն»: Ի դեպ, Ամատունին նշում է, որ մեզ է ուղարկել նամակի երկու օրինակ. երկրորդը ապահովության համար, քանի որ վստահ չի եղել, որ նամակը կհասնի հասցեատիրոջը: Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպությունը ցավով արձանագրում է, որ վաղաժամկետ ազատ արձակման հարցերով զբաղվող անկախ հանձաժողովը ըստ էության չի ծառայում իր նպատակին և խախտում է Քրեական և Քրեադատավարական…

Մրտ 20, 2014
Արտաշեսը միշտ գտնվել է վատ հոգեվիճակում, Տիգրանի հետ կիսվել է իր խնդիրների մասին և պատմել է, որ իրեն ձերբակալելու ժամանակ, երբ դեռ ոստիկանությունում է եղել ենթարկվել է բազմաթիվ տեսակի ճնշումների և նվաստացուցիչ ու անմարդկային վերաբերմունքի: Այնուհետև Տիգրան Առաքելյանը իրենց զրույցի մանրամասները պատմելու համար, դատավորին խնդրեց կանանց դուրս հրավիրել դահլիճից և երբ կանայք դահլիճից դուրս եկան, հայտնեց, որ Արտաշես Գալուստյանը իրեն պատմել է, որ ոստիկանները իրեն «արհեստական առնանդամը» ձեռքին սպառնացել են, որ դրանով կծեծեն, կնկարահանեն և կուղարկեն բերդ: Վկան ցուցմունք տվեց նաև այն մասին, որ Ար…