Մրտ 12, 2014
Նոր հանգամանքներ Մեհրաբ Ալոյանի (Սուսլովի) գործով.Տեսանյութ
Հանդիպման ժամանակ ուղիղ կապ հաստատվեց Մ.Ալոյանի պաշտպանի հետ, որը ներկայացրեց գործի հանգամանքները և քրեական հետապնդման շարժառիթները: Վերջինս հայտնեց, որ դատարանը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել և անհիմն մեղավոր ճանաչել: Ասուլիսի մասնակիցներին ցուցադրվեց նաև տեսանյութը, որով հիմնավորվում է, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է: Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Մ.Դանիելյանը հայտնեց, որ խոշտանգումների դեմ եվրոպական կոմիտեն գտել է, որ Ուկրաինայի բանտում գտնվելը արդեն իսկ նշանակում է ենթարկվել խոշտանգումների: Նա նաև նշեց, որ մեր իշխանությունները պարտավորեն հետևել իր քաղաքացու ճակատագրին և …
Մրտ 10, 2014
Հերթական խախտումը Գ.Բարնաուսովի գործով.ոստիկանները` ընթերակա. Տեսանյութ
Սույն քրեական գործով գրեթե բոլոր դատական նիստերին բացահայտվում են նախաքննության մարմնի կողմից թույլ տրված հերթական խախտումները, որոնք ներկայացրել էր փաստաբանը: Նախորդ դատական նիստին պաշտպան`Ա.Մնացականյանը միջնորդել էր դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել գործով հանդես եկած ընթերականերին, որը դատարանը բավարարել էր: Որպես վկա հարցաքննվելուց պարզվեց, որ վերջիններս ընթերակա հանդես գալու ընթացքում Շենգավիթ բաժնում պրակտիկանտ են եղել, որը քրեադատավարական կոպիտ խախտում է, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի` ընթերական քրեական գործով չշահագրգռված ՀՀ չափահաս քա…
Մրտ 8, 2014
Նիստի ընթացքում դատարանը գնահատական է տալիս, իսկ դատախազը հեգնում. Տեսանյութ
Համաձայն մեղադրական եզրակացության` Անդրանիկ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 30.01.2008թ. առևանգելու և ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով ընկերոջ` Արմեն Հայրապետյանի հետ, Քրիստինե Մանուկյանին խաբեությամբ տեղափոխել են Երևան քաղաքի Էրեբունի այգեգործական ընկերություն տանող ճանապարհի չբնակեցված հատված, որտեղ որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով` ավազակային հարձակմամբ հափշտակել են Ք. Մանուկյանին պատկանող ոսկյա զարդերը և բջջային հեռախոսը: Սույն քրեակա…
Մրտ 7, 2014
Սպանված զինվորների ծնողները հանդիպեցին ՀՀ գլխավոր դատախազի հետ. Տեսանյութ
Սույն թվականի մարտի 6-ին վերջինս ընդունեց զինվորական ծառայության ընթացքում սպանված զինծառայողներ Տ. Օհանջանյանի, Ա. Ավետիսյանի,Ա. Ղազարյանի, և Վ. Մուրադյանի ծնողներին, սակայն խախտելով իր խոստումը թույլ չտվեց հանդիպմանը մասնակցել լրագրողներին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ՀՀ զինվորական դատախազ՝ Արտավազդ Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ՝ Արմեն Հարությունյանը, ՀՀ զինվորական դատախազության ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ բաժնում քննվող գործերով բաժնի պետ՝ Կ. Հարությունյանը: Հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը խոստացել է իր լիազորութ…