Փտր 28, 2014
Նախաքննության մարմի՞նն է հրավիրել փաստաբանին. Տեսանյութ
Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ` Ա.Վեզիրյանին տրված հարցազրույցում, ամբաստանյալ` Գ.Բառնաուսովի մայրը հայտնել է, որ փաստաբանը հրավիրվել է նախաքննության մարմնի կողմից, մեղադրանքը առաջադրվել է մանկահասակ երեխայի ներկայությամբ, որին փաստաբանը չի առարկել: Մանրամասները դիտեք տեսանյութերում:
Փտր 25, 2014
Փաստաբան Ա.Թամազյանը իր պաշտպանյալ Է.Վարագյանի գործի մասին
Վարագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 22.09.2013թ.-ին խաղալիք ատրճանակի և դանակի սպառնալիքով հարձակվել է Քարոլին Բաղումյանի և նրա դստեր՝ անչափահաս Էմիլիա Սիմոնյանի վրա, հափշտակել գումար և ոսկյա զարդեր, որից հետո առևանգելով նրանց, իրենց իսկ ավտոմեքենայով, տանելով ամայի տարածք, սպառնալիքով Ք. Բաղումյանի կամքին հակառակ՝ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: Դատարանը որոշել է տուժողների հարցաքննությունը իրականացնել դռնփակ դատական նիստում: Ամբաստանյալի պաշտպան` Աննա Թամազյանը, Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ` Զ.Հովհաննիսյանին հայտնել է, որ ըստ իր պաշտպանյալի հայտարարութ…