Փտր 24, 2014
Հայցադիմումի ընդունումը մերժվեց: Տեսանյութ
Վերջիններս 2013 թ-ի նոյեմբերի 11-ին ժամը 20 անց 30-ի սահմաններում ՊՊԾ ոստիկանության գնդի աշխատակիցների կողմից բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին՝ ներկանյութով պատերին Շանթ Հարությունյանի նկարը նկարելու համար: Հայցադիմումը ներկայացվել էր սահմանված դատավարական ժամկետից երկու օր ուշացումով, մինչդեռ հայցադիմումին կցվել էր միջնորդություն բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին, սակայն ՀՀ վարչական դատարանը կայացրել է որոշում, որով մերժել էր բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, հետևաբար և հայցադիմումի ընդունումը: Հայցադիմումի ներկայացման ժամկետի եր…
Փտր 21, 2014
Երկու հարվածը խմբակային ծեծ են որակել․
Ըստ մեղադրական եզրակացության` Գոռ Բառնաուսովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա և իր ընկեր Արմեն Արտավազդի Զառաֆյանը 2013թ. մարտի 1-ին ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 302 հասցեում գնտնվող մթերային խանութի մոտ վիճաբանության բռնվելով ՀՀ ՊՆ թիվ 32822 զորամասի պայմանագրային զինծառայող Արմեն Աշոտի Պետրոսյանի հետ, ձեռքերով ու ոտքերով դիտավորությամբ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին` Ա.Պետրոսյանի առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: Ամբաստանյալների պաշտպան Ալվարդ Մնացականյանը հայտնել է, որ քրեական գործով տեղի են ունեց…
Փտր 15, 2014
Դատապարտյալը հացադուլ է հայտարարել և կարել է բերանը
Այս առթիվ Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Գ.Խաչատրյանը ահազանգել է ՀՀ ԱՆ ՔԿ վարչության թեժ գիծ, ինչպես նաև փորձել է հեռախոսազանգով պարզաբանումներ ստանալ «Գորիս» ՔԿՀ-ի վարչակազմից, մինչդեռ ոչ մեկ` ըստ հեռախոսազանգին պատասխանողների, իրավասու չի եղել պատասխանել պաշտպանի հարցերին: Նույնաբովանդակ պատասխան է ստացել նաև Epress.am-ի թղթակիցը, որը ևս փորձել է պարզել դատապարտյալի բողոքի շարժառիթները: Ըստ Արթուր Պապիկյանի` վերջինիս նկատմամբ վարչակազմի կողմից անհիմն ճնշումներ են իրականացվում, որի առիթ է հանդիսացել մի կնոջ անհիմն բողոքը այն մասին, որ իբրև թե Արթուրը իրենից գումար է վերցրել: Բողոքը ստանա…
Փտր 8, 2014
Հիվանդ ամբաստանյալին ստիպել են սպասել դատարանում մինչև բոլոր նիստերի ավարտը
Գևորգյանին դատարանի դահլիճ են տեղափոխել արդեն իսկ վատ առողջական վիճակում և նրա համար շտապօգնություն են կանչել: Ինչպես Epress.am-ին հայտնել է դատական նիստին ներկա Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանը, Հրաչ Գևորգյանը վերջին 10 օրերին ջերմություն է ունեցել։ Նա դիմել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը՝ իրեն բժշկական օգնություն ցույց տալու համար, սակայն ոչ մի պատասխան չի ստացել: Գևորգյանը պատմել է, որ ինքը նաև աչքերի հետ կապված խնդիր է ունեցել։ Դատապարտյալը նշել է, որ կուրանում է, և իրեն վիրահատություն է հարկավոր։ Բացի դա, նա խնդրել է վիրահատական ճանապարհով որովայնից…
Փտր 8, 2014
Կունգորցևի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվեց. Տեսանյութ
Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը, որը ներկայացնում է Կունգորցևի շահերը, հայտնել է, որ հերթական անգամ անհիմն որոշում է կայացվել, դատարանը բավարարելով քննիչի անհիմն պատճառաբանությունները երկարացրել է կալանքի ժամկետը: Դատարանը մերժել է նաև պաշտպանի միջնորդությունը 5 միլիոն դրամ գրավով կալանքից ազատելու մասին: Ինչպես նշել ենք նախկինում Կունգորցևին ծեծել են ոստիկանությունում՝ ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակով, սակայն վերջինս չի ընդունում իր մեղքը, այն մասին որ վերջինիս առաջադրված մեղադրանքն անհիմն է ապացուցվում է դեպքի վայրից առգրավված տեսաձայնագրություններով, որի վեր…