Դկտ 10, 2013
ՔԿ վարչությունը կրկին չի տրամադրում բուժօգնություն
Հ.Գևորգյանը 2011 թվականի հոկտեմբերին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ ենթարկվել է խոշտանգումների և որպեսզի ոստիկանները դադարեցնեն բռնությունները նրանց ներկայությամբ մի քանի հատ մեխ է կուլ տվել, որի պատճառով ներկայումս /ըստ իր հայտարարության/ ունի սուր ցավեր, արյունահոսում է և կարիք ունի վիրահատության: Դիմել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմին, իսկ մայրը՝ ՔԿ վարչություն, բայց ապարդյուն, որևէ միջոց չի ձեռնարկվում, պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվում: ՀՀ ԱՆ ՔԿ վարչության նման անմարդասիրական մոտեցումը նորություն չէ, արձանագրվել է նաև մի շարք կալանավորների նկատմ…
Դկտ 10, 2013
“Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով”
Հռչակագրի ընդունման անհրաժեշտությունը առաջացավ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այն թեև ունի խորհրդակցական բնույթ, սակայն դրա հիման վրա մասնակից պետությունները ընդունել են մի քանի համապարտադիր պայմանագրեր: Մարդու իրավունքները` անձի իրավական կարգավիճակի հիմքն են հանդիսանում, դրանք իրավունքների և ազատությունների համակցությունն է, որոնք պաշտպանվում են պետության կողմից: Մարդու բոլոր իրավունքներն փոխկապակցված են և անքակտելի, և չի կարող հավասարություն լինել երբ խախտվում է որևէ մեկի անօտարելի իրավունքը, լինի դա քաղաքական կամ քաղաքացիական: ՀՀ Սահմանադրու…
Դկտ 6, 2013
Փաստաբանի միջնորդությունը բավարարվել է՝ հարուցվել է քրեական գործ.
Ներկայումս Լ. Նալբանդյանը գտնվում է Երևանի “Էրեբունի” բժշկական կենտրոնում և մայիսի 19-ից մինչ օրս նա գտնվում է կոմայի մեջ: Նրան մինչ օրս պահում են արհեստական ճանապարհով՝ համապատասխան բուժսարքավումների միջոցով: Քննիչի որոշմամբ 2013 թ. մայիսի 31-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որ վերաբերյալ եզրակացությունը ստացվել է միայն սեպտեմբերի 10-ին: Փորձաքննությունը կատարվել է թերի և ոչ լիարժեք մասնագիտական, նրանում ներկայացված հետևությունները կասկածելի են և արժանահավատ չեն. փորձագետները փորձել են կոծկել բժիշկների անօրինական գործողություններն ու անգործությունը: Մասնավորապես փորձագետ…
Դկտ 2, 2013
Բյուջե լցնելու՞, թե ՞ արդարադատության մատչելիությունը սահմանափակելու միջոց
Ըստ նախարարի՝ մինչև 20000 դրամ պետական տուրքը չվերադարձնելու վերաբերյալ դրույթը կկրճատի վճռաբեկ դատարան մուտք գործող բազմաթիվ անհիմն դիմումների քանակը: Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան՝ Արայիկ Պապիկյանը, ներկայացնում է այս նախագծի վերաբերյալ իր կարծիքն ու մտահոգությունները: Հասկանալի լեզվով՝ սա նշանակում է՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքում բողոքի համար վճարված մինչև 20000 դրամ պետական տուրքի գումարը այլևս չի վերադարձվի: Արդարադատության նախարարը այս փոփոխությունը հիմնավորում է հետևյալով՝ դատարանը մատուցում է ծառայություններ. կկրճատվեն անհիմն դիմումների քանակը. բազմաթի…
Նյմ 19, 2013
Հարցաքննվեց քննչական խմբի ղեկավար Ֆրջյանը. Տեսանյութ
Դատավոր` Ռաֆիկ Մելքոնյանը, նախորդ դատական նիստին ավարտելով քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը, դատաքննությունը լրացնելու պատճառաբանությամբ որոշել էր դատարան հրավիրել և հարցաքննել քննչական խմբի ղեկավարին, ով այսօր ներկայացել էր դատարան: Վերջինս բնականաբար հայտնեց, որ քննչական գործողությունները իրականացվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան, մինչդեռ պաշտպանական կողմի և դատարանի հարցերին քննչական խմբի ղեկավարը կոնկրետ պատասխան չէր տալիս: Տուժողը չէր ներկայացել դատական նիստին, հաջորդ նիստին նրա մասնակցությունը ապահովելու համար կայացվեց բերման ենթարկելու…