Skip to main content
Փտր 15, 2021
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից իրականացվող դատական մշտադիտարկման վերաբերյալ դասընթացի մեջ տեղի է ունեցել փոփոխություն․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարտի 8-ը տոնական (ոչ աշխատանքային) օր է, դասընթացի գործնական փուլի (մասնակիցների փորձնական այցելություն դատարան) իրականացման նպատակով Շիրակի մարզի Գյումրի քաղաքում նախատեսված դասընթացի իրականացումը մարտի 7-8-ից կտեղափոխվի մարտի 9-10-ը։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը, որի համար կանխավ շնորհակալ ենք։ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ

Փտր 12, 2021
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ոչ ՀԿ անդամ իրավապաշտպանների, ակտիվիստների, ուսանողների, արդար դատաքննության խնդիրներով հետաքրքրված այլ անձանց, ովքեր հետաքրքրված են դատական մշտադիտարկմամբ՝ տեսական և գործնական իրականացման մակարդակներում։ Այն իրականացվում է «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակեր…


Դկտ 25, 2020
Աննախադեպ որոշում 2020 թ-ին։  Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանը բացառիկ որոշում կայացրեց։ Դատավորը ճանաչեց  բանակում խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի մոր՝ Իրինա Ղազարյանի իրավունքների խախտման փաստը,  եւ պարտավորեցրեց  վարույթն իրականացնող մարմնին վերականգնել նրա խախտված իրավունքները՝  այսինքն կարող է ծանոթանալ նախաքննության ընթացքում գտնվող գործի նյութերին։ Սա բացառիկ որոշում էր, քանի որ մինչ այդ նախաքննության գաղտնիքի անվան տակ գործի նյութերը չէին տրամադրում տուժող կողմին։ Սակայն  10 տարի առաջ մահացած զինծառայող Արթուր Ղազ…

Դկտ 2, 2020
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի ու վարձկան ահաբեկիչների աջակցությամբ ու մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի ամբողջ տարածքում, ինչպես նաև ՀՀ-ի որոշ մարզերում պատերազմական գործողությունների հետևանքով տուժեցին նաև քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական օբյեկտներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը հանդիսանում է պատերազմական հանցագործություն, իսկ դրանց պաշտպանությունը երաշխավորված է ինչպես միջազգային մարդասիրական իրավունքի, այնպես էլ միջազգային ի…

Նյմ 27, 2020
 30- ամյա Արմեն Աղաջանյանը կալանավորվելուց եւ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ենթարկվել է խոշտանգման, իսկ 4 ամիս հետո նրա մարմինը գտել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի  լոգարանում կախված։ Արմեն Աղաջանյանի ինքնասպանության գործը նախաքննության փուլում է, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգման գործը հասել է Վճռաբեկ դատարան։    Ամբաստանյալի աթոռին  ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Արմեն Հովհաննիսյանն է։ Նա մեղադրվում էր  2018 թ մարտի 16-ին մի խումբ անձանց կազմում Արմեն Աղաջանյանին խոշտան…

Հկտ 26, 2020
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանն ամիսներ առաջ աննախադեպ  որոշում է կայացրել․ նա   ճանաչել է արդեն 10 տարի առաջ, ըստ պաշտոնական վարկածի, գլխուղեղում կայծակնային կերպով առաջացած ուռուցքից մահացած Արթուր Ղազարյանի մոր՝ Իրինա Ղազարյանի իրավունքների խախտման փաստը  եւ պարտավորեցրել վարույթն իրակացնող մարմնին  նրան տրամադրել  գործի նյութերը։ Արթուրի ծնողները երկար  ժամանակ է, ինչ պարբերաբար բարձրաձայնում են՝ իրենց որդուն սպանել են։ Վերաբացված գործի նյութերին ծանոթանալու բողոքը դատարան էր ներկայացրել   «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արայիկ…

Հկտ 22, 2020
Human_Rights_Violations_in_Armenia.pdf

Սպտ 29, 2020
Հարգելի՛ գործընկերներ, շահառուներ, կամավորներ, Տեղեկացնում ենք, որ Հելսինկյան ասոցիացիան շարունակում է իր աշխատանքային գործունեությունը` այն համապատասխանեցնելով   հայտարարված ռազմական դրության կանոններին։  «ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ