Skip to main content




Հլս 23, 2013
14:15 Ոստիկանության բաժնի դիմաց հավաքվածների մոտ դուրս է եկել Նիկոլ Փաշինյանը, ով հայտնել է, որ ոստիկանությունն այսօրվա դեպքերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել 185 (Գույքն անզգուշությամբ ոչնչացնելը) և 316 հոդվածներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Ավելի վաղ բաժին բերման ենթարկված 5 ակտիվիստներին առայժմ այդ հոդվածներով մեղադրանք չի առաջադրվել. ոստիկանությունում քննում են տեսանյութերը, որպեսզի պարզեն, որքանով այդ անձինք կապ ունեն նշված հանցագործությունների հետ: Ակտիվիստներին պետք է մեղադրանք առաջադրեն կամ բաց թողնեն բերման ենթակելուց 3 ժամ հետո, որը դեռ չի լր…

Հլս 22, 2013
Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ, փաստաբան Գայանե Խաչատրյանը պատրաստվում է դիմում-բողոք ներկայացնել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին՝ իրազեկելու այդ կառույցների աշխատակիցների ցուցաբերած բացահայտ անգործություն ու ոչ պատշաճ աշխատանքի վերաբերյալ: Epress.am-ի հետ զրույցում Խաչատրյանն ասել է, որ նշված գերատեսչությունների աշխատակիցներն անտեսում են դատարանի կայացրած վճիռները՝ ոտնահարելով քաղաքացիների իրավունքները: Դիմում-բողոքի առիթ է հանդիսացել Վրաստանում ծնված ՌԴ քաղաքացի 21-ամյա Մաքսիմ Գենադիի Պոպովի նկատմամբ ոստիկանության ու ԱԱԾ-…

Հլս 15, 2013
ինչպես նաև գործով դատապարտվածներից երկուսի՝ Հակոբ Մանուկյանի և Վահագն Հայրապետյանի բողոքով առաջին դատական նիստը: Նիստը վարում էր Գրիշա Մելիք-Սարգսյան, Կարինե Ղազարյան, Հենրիկ Տեր-Ադամյան դատավարական կազմը: Քանի որ դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալներից մեկը՝ Ադիբեկ Հովհաննիսյանը, դատախազական կազմը, տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը և նրա ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը միջնորդել են դատական նիստը հետաձգել:Դատարանը տեղեկացրել է, որ Ադիբեկ Հովհաննիսյանի բացակայության պատճառն այն է, որ նրան տեղափոխել են «Կոշ» քրեակատարողական հիմնարկ: Այլ պատճառաբանություններ Հովհաննիսյանի բացակայո…

Հլս 15, 2013
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է գործով զբաղվող «Հելսինկյան ասոցիացիայի» ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը: Նշենք, որ հուլիսի 11-ին Վերաքննիչ դատարանը հրաժարվել էր ընդունել տուժող կողմի բողոքը՝ պատճառաբանելով, որ վերաքննիչ բողոքը պետք էր ներկայացնել վճռից հետո մեկ ամիս ժամկետում, ինչը սակայն տուժող կողմը խախտել է: Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ տուժողն օրենքով սահմանված կարգով չի ստացել առաջին ատյանի դատարանի վճռի իր օրինակը, և այդ իսկ պատճառով ուշացման մեջ մեղավորը ոչ թե տուժող կողմն է այլ դատավոր Համլետ Դավթյանը: Դատարանը չի ժխտել այդ հանգամանքը, սա…

Հլս 15, 2013
Ինչպես Epress.am-ին փոխանցել է դատական նիստին ներկա Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Զարուհի Հովհաննիսյանը, իր ցուցմունքում դատաբժիշկ Վիգեն Ադամյանն ասել է, որ ինքն իրականում տեսել է Հայրիկյանի մարմնի մեկ վերքը, որը պատճառվել է առաջին կրակոցով, իսկ երկրորդ՝ «շոշափող վնասվածքը» ինքը չի տեսել, իսկ եզրակացության մեջ դրա մասին գրել է՝ հիմնվելով բժշկի խոսքերի վրա: Դատավոր Գագիկ Պողոսյանի հարցին, թե արդյոք հնարավոր է՝ փորձագետը այլ եզրակացություն տար, եթե տեսներ վնասվածքը, Վիգեն Ադամյանն ասել է, որ դա չի բացառում: Հիշեցնենք, որ, ըստ եզրակացության, շոշափող վերքը ևս հրազենային է, իսկ եզրակաց…