Skip to main content

Հարձակում լրագրողի վրա

Համաձայն Ա. Գևորգյանի՝ հուլիսի 28-ին, ժամը 23.30-ին, Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ հարյուրավոր մարդիկ էին հավաքված:Սակայն շատրվանները անջատված էին:Լրագրողի հարցին, թե ինչ է պատահել, մի կին ասել է. “Ոստիկանները հրապարակով մեկ վազել են մի կնոջ հետեւից, ուզեցել են բռնել նրան, կինն էլ իրեն նետել է լողավազանի մեջ, դա տեսնելով` շատրվանների աշխատակիցները անջատել են շատրվանները, եւ այժմ ոստիկանները փորձում են կնոջը դուրս բերել լողավազանի մեջից”:

Գևորգյանը սկսել է լուսանկարել հավաքված մարդկանց, ոստիկաններին եւ այդ կնոջը, ինչից հետո Գևորգյանից մոտ 50 մետր հեռու գտնվող մի ոստիկան, որը հայտնի էԿյաժմականունով, սկսել է բղավել. “Ի՞նչն ես նկարում, արա, ուրիշ բան ու գործ չունե՞ս”: Լրագրողը ոստիկանին հորդորել է իրեն իրավապահի նման պահել, նա էլ քթի տակ ինչոր բառեր փնթփնթալով իջել է լողավազանի քարերի վրայից եւ մի քանի տասնյակ քաղաքացիների աչքի առաջ վազել նրա ուղղությամբ: Հասնելով վերջինիս՝ նա աջ ձեռքով հարվածել է Գևորգյանի ձախ ձեռքին, այնուհետեւ ձախ ձեռքով բռնելձեռքում գտնվող լուսանկարչական ապարատը եւ սկսել քաշքշել այն: Այնուհետեւ եւս մեկ անգամ հարվածել ձեռքին: Դրանից հետո հայտնվել են մոտ մեկ տասնյակ ոստիկաններ, նրանցից մեկը առաջ է եկել, հարվածել Գևորգյանի ձեռքին, հրել նրան եւ փորձել խլել տեսախցիկը, ինչը նրանց չի հաջողվել: Հավաքված մարդիկ փորձել են կարգի հրավիրել ոստիկաններին, հայտնվել են քաղաքացիական հագուստով անձինք, որոնք, հայտարարելով, որ իրենքքրեականի աշխատակիցներեն, հետ են քաշել ոստիկանական համազգեստով անձանց:

Վերջիններս մի քանի քայլ հետ են գնացել, “Կյաժ” մականունով ոստիկանը իր բջջային հեռախոսով ինչոր մեկին է զանգահարել եւ ասել. “Մենք բան չենք արել, ուղղակի ինքը նկարեց, որ տղերքից մեկը գլխարկ չունիբայց ինքը գլխարկը հանել էր, որ ջուրը չընկներ”: Ոստիկանների ստեղծած խառնաշփոթի հանդարտեցումից հետո պարզվեց, որ ավազանի մեջ հայտնված կնոջը ոստիկանները նստեցրել են մեքենայի մեջ եւ հեռացել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրել են, որ այդ կինը հոգեկան ինչոր հիվանդությամբ է տառապում, ոստիկանները չեն ցանկացել բռնել նրան, նա ինքն է մտել ավազան: Ոստիկանները կնոջը տեղափոխել են Կենտրոնի ոստիկանություն` անձը հաստատելու, ինչից հետո նա տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական դիսպանսեր:

Տեղեկատվությունը http://www.armtimes.comի 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով