Ինչ կապ ունի կոտրած քիթը մաշկային հիվանդության հետ. խոշտանգված հարսի փաստաբանը հակադարձում է

 

Երեկ նախագահականի մոտ նամակը փոխանցելու համար հավաքված Միքայելյանի և Զիրոյանի աջակիցները պնդել են, որ Մարիամի վերքերը հենց այդ հիվանդության արդյունք են:

Մեր թղթակցի այն հարցին, թե ինչու են նրանք դեմ, որպեսզի դատը բաց լինի, եթե համոզված են, որ Հայկանուշ Միքայելյանն անմեղ է, Զիրոյանը պատասխանել է, թե դա «կարող է արատավորել իրենց բարի համբավը»:

Epress.am-ը Մարիամ Գևորգյանի ներկայացուցիչ, փաստաբան Նորա Գալստյանին խնդրել է մեկնաբանել Միքայելյանի աջակիցների և որդու հայտարարությունները, ինչին փաստաբանը պատասխանել է. «Եթե նույնիսկ մարդը մաշկային հիվանդություն ունի, ինչ կապ ունի դրա հետ նրա ջարդված քիթը, կտրված ականջախեցին, արդուկի վառածի հետքերը կրծքերին ու մեջքին, պատառաքաղի հետքերը ձեռքերին ու դեմքի մաշկի այվածքները»:

 

Փաստաբանը հիշեցրել է, որ գործի քննության ընթացքում անցկացվել է 3 դատաբժշկական փորձաքննություն, ընդ որում` տարբեր խումբ բժիշկների կողմից:Գալստյանի խոսքով` բոլորն էլ փաստել են, որ Մարիամի մարմնական վնասվածքները կարող էին հասված լինել միայն խոշտանգումների արդյուքնում:Ինչ վերաբերում է մաշկային բժշկի տրված փաստաթղթերին, Գալստյանն ասել է, որ Մարիամն ինքն է դրանք ներկայացրել դատարան: Նա երիտասարդական պզուկների դեմ բուժում է ստացել:

Նշենք, որ, համաձայն գործի նյութերի, Զիրոյանի առաջին կինը` Մելինե Բայաթյանը, իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ ամուսնու հետ բնակվելու տարիներին ծեծի ենթարկվելու պատճառով կորցրել է մեկ աչքի տեսողությունը: Բայաթյանը, սակայն, դատաքննության ընթացքում հրաժարվել է իր ցուցմունքի այդ հատվածից և պահանջել է, որպեսզի դատավարությունը փակ լինի, ինչին կողմ են եղել նաև Միքայելյանի հարազատները:Այս գործով հաջորդ դատական նիստը կայանալու է հունիսի 28-ին՝ Արտաշատի դատարանում:

Տեղեկատվությունը՝ Epress.am-ի:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ