Հայտարարություն՝ խոշտանգման, արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մասին
ՀՀ Արդարադատության նախարար՝
Ա. Հովհաննիսյանին
ՀՀ Գլխավոր դատախազ՝
Գ. Կոստանյանին
ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՎ պետ՝
Ա. Օսիկյանին
Մարդու Իրավունքների պաշտպան՝
Ա.Թաթոյանին
Հայտարարություն՝ խոշտանգման, արժանապատվությունը նվաստացնող
և անմարդկային վերաբերմունքի մասին
Հելսիկյան ասոցիացիայի իրավապաշտպան ՀԿ է դիմել Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանի մայրը՝ Նախշուն Ենգիբարյանը, և հայտնել է, որ իր որդին ՔԿՀ-ում հայտնվելու պահից ձեռք է բերել կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ հիվանդություններ. Սուր խրոնիկ բրոնխիտ, Հեպատիտ Ց, Պարկինսոնի հիվանդություն և այլն: ՔԿՀ-ում չի ստացել բավարար բուժում, ինչի արդյունքում կալանավորի վիճակը ներկայաումս ծայրահեղ ծանր է: Նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, խոսել, առանց կողմնակի օգնության օգտվել պետքարանից և այլն:
Հրաչյա Գևորգյանը ի նշան բողոքի հայտարարել է հացադուլ: Հացադուլի մասին տեղյակ ենք պահվել Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակին և ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասրարակական դիտորդական խմբին: Խմբերի այցելության պահին նրա մոտից այլ խուց են տեղափոխել իրեն աջակցող մեկ այլ կալանավորի, ինչի արդյունքում Գևորգյանը մնացել է անօգնական վիճակում: Հ.Գևորգյանը կալանավորվել է 2011թ., Առաջին ատյանի դատարանում դատավարությունը տևել է շուրջ 4 տարի 3 ամիս, իսկ Վերաքննիչ դատարանում 2016 թվականի փետրվարի 1-ից առ այսօր նիստերը հետձգվում են Գևորգյանի առողջական վիճակի պատճառով:
Հելսինկյան ասոցիացիան Հրաչյա Գևորգյանի նկատմամբ վերաբերմունքը գնահատում է որպես խոշտանգում, արժանապատվության նվաստացում և անմարդկային վերաբերմունք: Դիմում ենք վերոնշյալ անձանց իրենց իրավասության շրջանակներում միջոցներ ձեռնարկել խոշտանգումները, արժանապատվությանը նվաստացումը և անմարդկային վերաբերմունքը անհապաղ դադարեցնելու համար:
Թողնել մեկնաբանություն