Հլս 9, 2012
Հայտարարություն 08.07.2012-ի միջադեպի վերաբերյալ
Այս միջադեպը մենք գնահատում ենք որպես իրավապաշտպան գործունեության դեմ ուղղված գործողություն, քանի որ առաջին դեպքը չէ, երբ “Հելսինկյան ասոցիացիայի” աշխատակիցներին բռնության են ենթարկում, կապված իրավապաշտպան գործունեության հետ, մասնավորապես` կազմակերպության նախագահին և այլ դիտորդներին, որը իրավապահ մարմինների կողմից կոծկվել է կամ համապատասխան ընթացք չի տրվել:
Նմանատիպ միջադեպերը Հայաստանի իշխանության վարած սխալ քաղաքականության հետևանք են, քանի որ մինչ այս էլ տեղի ունեցած դեպքերին իշխանության կողմից պատշաճ գնահատական չի տրվել, թեև ՀՀ նախագահը իր բազմաթիվ հրամանագրերով հաստատել է ՀՀ իրավ…
Հնս 26, 2012
Ինչ կապ ունի կոտրած քիթը մաշկային հիվանդության հետ. խոշտանգված հարսի փաստաբանը հակադարձում է
Երեկ նախագահականի մոտ նամակը փոխանցելու համար հավաքված Միքայելյանի և Զիրոյանի աջակիցները պնդել են, որ Մարիամի վերքերը հենց այդ հիվանդության արդյունք են: Մեր թղթակցի այն հարցին, թե ինչու են նրանք դեմ, որպեսզի դատը բաց լինի, եթե համոզված են, որ Հայկանուշ Միքայելյանն անմեղ է, Զիրոյանը պատասխանել է, թե դա «կարող է արատավորել իրենց բարի համբավը»: Epress.am-ը Մարիամ Գևորգյանի ներկայացուցիչ, փաստաբան Նորա Գալստյանին խնդրել է մեկնաբանել Միքայելյանի աջակիցների և որդու հայտարարությունները, ինչին փաստաբանը պատասխանել է. «Եթե նույնիսկ մարդը մաշկային հիվանդություն ունի, ինչ կապ ունի դրա հետ նրա ջար…
Հնս 24, 2012
2012 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 2011թ.
ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Հնս 16, 2012
Ինչպե՞ս է Ստեփանակերտը դարձել Սյունիքի դատարանի նստավայր. զոհված զինվորի մորը չեն պատասխանում
Իր պատասխանում դեպարտամենտը նշում է, որ իբր արդեն բազմիցս պատասխանել է Լենա Սարուխանյանին: Գրության երկրորդ պարբերությունում դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Փոլադյանը գրում է.«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն, գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել արտագնա դատական նիստ, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից»:Սակայն մեր հարցումը կապ չուներ արտագնա նիստերի հետ: Ծնողի հարցը այլ պետության մայրաքաղաքում Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նստավայր ճանաչելն էր: Նման իրավունք չուներ ոչ մեկը: Մին…
Հնս 14, 2012
Հարևաններն ու բարեկամները պաշտպանեցին հարսին ծեծած սկեսրոջը
«Ազատություն անմեղ կնոջը», «Զրպարտիչ-շանտաժիստներ» և նման այլ կոչեր կրող պաստառներով հակընդդեմ ակցիա անողները, Դանիելյանի փոխանցմամբ, Հայկանուշի բարեկամներն ու հարևաններն էին, ովքեր վստահեցնում էին, որ լավ են ճանաչում նրան, և կինն ունակ չէ մարդ ծեծելու: Դատարանի մոտ ներկա Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արման Վեզիրյանի փոխանցմամբ` հակընդդեմ բողոքի մասնակիցները ցուցադրել են Մարիամի ծեծված մարմնի նկարներ և ասել, թե նա մաշկային անբուժելի հիվանդություն է ունեցել և դա է պատճառը, որ Զիրոյանը բաժանվել է նրանից: Հայկանուշ Միքայելյանի օգտին կազմակերպված ակցիայի մանսակիցները հեգնում ու սադրու…
Հնս 12, 2012
Փորձագետը ներկայացրել է զոհված զինծառայողի գործով քննության աղաղակող սխալները
«Անչափ կարևոր փաստ է, որ դեպքի վայրում Թորգոմ Սարուխանյանի դիակի աջ ձեռքի տակ հայտնաբվերվել է նրա սվին դանակը, աջ ձեռքի ձեռնոցը հանված է եղել ձեռքից: Ամենապարզ տրամաբանությամբ, եթե Սարուխանյանի ձեռքին եղել է սվին դանակը, ուրեմն նա չէր կարող կրակել և իրեն սպանել: Սա դեպքի վայրի զննության արձանագրության մեջ է եղել: Եթե ընկած է եղել սվին դանակը, ուրեմն նա ուզում էր պաշտպանվել: Ումի՞ց` մարդասպաններից, ովքե՞ր էին մարդասպանները՝ գործով անհայտ է, թաքցրել են: Իրենք ասում են, որ Թորգոմ Սարուխանյանը ինքնասպանություն է գործել, սակայն ոչ ինքնաձիգի վրա, ոչ ինքնաձիգի պահունակի վրա, ոչ սվին դանակի վրա Սա…
Հնս 11, 2012
Փաստաբանները մեկօրյա գործադուլ են հայտարարել
Գործադուլի նպատակն էր դատական իշխանության ուշադրությունը հրավիրել գոյություն ունեցող խնդիրների վրա: Փաստաբանների նախաձեռնող խումբը փաստեց, որ փաստաբանների բողոքները ուղղված են ոստիկանության, դատախազության և դատական համակարգի դեմ, սակայն շեշտվում է հատկապես Վճռաբեկ դատարանի անունը, քանի որ եթե այդ դատական ատյանի կայացրած որոշումները լինեին անկողմնակալ և հիմնավորված, ապա ստորին ատյանների կայացրած որոշումներն ու դատական ակտերը կլինեին արդարացի: Հրապարակվեցին մի շարք խնդիրներ, կապված ՀՀ վճռաբեկ դատարարանի կողմից բազմաթիվ վճռաբեկ բողոքների վերադարձման հետ: