Հլս 3, 2024
ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ․ ռազմավարության մշտադիտարկման մասին զեկույց․ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Հելսինկյան ասոցիացիան 2022 թվականին հանրության դատին հանձնեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության մշտադիտարկման մասին զեկույցը, որին ի թիվս վերլուծություների ու եզրահանգումների, պարունակում էր հետևյալ առաջարկները՝
Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության (գործողությունների պլաններով) իրականացման աշխատանքներին կարևոր է հանրության լայն շրջանակներին ներգրավելը, առաջին հերթին՝ քաղաքացիական հասարակության ու մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներին։
Դատական և իրավական բարեփոխու…
Հնս 18, 2024
Մեկնարկել է «Դատական մշտադիտարկում և ակտիվ քաղաքացիության ձևավորմանն ուղղված իրավական իրազեկում Սյունիքի մարզում» ծրագիրը
Ս․թ․ հունիս ամսից «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է մարդու իրավուքների, արդար դատաքննության խնդիրներով և դատական մշտադիտարկմամբ հետաքրքրված երիտասարդների մասնակցելու «Դատական մշտադիտարկում և ակտիվ քաղաքացիության ձևավորմանն ուղղված իրավական իրազեկում Սյունիքի մարզում» ծրագրին։
Ծրագիրը նպատակաուղղված է՝
Սյունիքի մարզում, մասնավորապես, Կապան, Գորիս և Մեղրի քաղաքներում դատական համակարգի և իրավապահ մարմինների հետ համագործակցության պրակտիկայի ձևավորմանը,
– մարդու իրավունքների, արդար դատավարության, դատարանների գործունեության և հակակոռուպցիոն գո…
Մրտ 14, 2024
«Ազնիվ խոսք մարդ չենք ծեծի»․ Յարոսլավ Նովիկովի գործով դատարանն ու դատախազությունը հավատացել են
ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է եւս երկու ամսով երկարացնել Բելառուսի Հանրապետության քաղաքացի 24- ամյա Յարովլավ Եվգենիի Նովիկովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը։ Դատարանը մինչեւ մայիսի 10-ը որոշել է երկարացնել կալանքի ժամկետը՝ բավարարելով դատախազի միջնորդությունը։
Մինչ այդ, դատական նիստի ընթացքում փաստաբան Արայիկ Պապիկյանը ներկայացրել է ծանրակշիռ փաստական տվյալներ եւ ապացույցներ։ Դատարանին ներկայացվել է տեղեկություն, որ Յարոսլավ Նովիկովն արդեն իսկ դիմել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ապաստան ստանալու խնդրանքով։ Ն…
Հնվ 24, 2024
Փախստականների քրեական հետապնդումը դադարեցվեց. վերաքննիչը բեկանեց դատավճիռը
Վերաքննիչ քրեական դատարանը, Լուսինե Հովհաննիսյանի նախագահությամբ, բեկանեց Սյունքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ փախստականներ, ազգությամբ քուրդ, Թուրքիայի հանրապետության քաղաքացիներ Մուհսիմա Թուների և Շահջան Թուների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։
Հիշեցնենք, որ 13.02.2023 թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր՝ Մուհսիմա Սելիմի Թուներին եւ Շարջան Սելիմի Թուներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 457 հոդվածի 1-ին մասով (Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց կազմակերպության, առևտրային կամ այլ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտ…
Սպտ 22, 2023
3126 դատական նիստերի մշտադիտարկում՝ 3070 քրեական գործերով․ մեկամյա ծրագրի ամփոփում
9813126 դատական նիստերի մշտադիտարկում՝ 3070 քրեական գործերով։ Մոտ մեկ տարի շարունակ 60-ից ավելի երիտասարդ մշտադիտարկողների խմբերը՝ ձեւավորված ուսանողներից, ավագ դպրոցի աշակերտներից, Երեւան, Շիրակի մարզի Գյումրի եւ Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում մուտք գործեցին դատարաններ, ինչպես նաեւ իրականացրեցին խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանական ուժերի գործողությունների մշտադիտարկում։ Միայն այսքանով, սակայն, նրանց աշխատանքը չի ավարտվել։ Մշտադիտարկման արդյունքները երիտասարդները գրանցել են 500-ից ավելի մշտադիտարկման թերթիկում։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությա…
Օգս 15, 2023
ՀԿ-ները կրկին դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ
Հետամուտ լինելով 2023 թվականի մայիսի 26-ի և հուլիսի 28-ի մեր նախորդ հաղորդագրություններին, Հայաստանի կառավարության խնդրանքով գումարվելիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստի կապակցությամբ մենք՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվ կազմակերպությունների ներկայացուցիչներս, կրկին դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ պարտավորություն ստանձնել պաշտպանելու հայ ժողովրդին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված ցեղասպանությունից և էթնիկ զտումներից։ Այս հանցագործությունների ռիսկերն իրական են, և դրա իրականացումն ընթացքի մեջ է, ինչն ապացուցում են քրեական իրա…
Օգս 2, 2023
« Ցանկություն կա ունենալ սեփական գրպանի հարմար դատավորներ»
Դատավորներ Աննա Փիլոպոսյան, Սուրեն Անտոնյան, Ռուբեն Վարդազարյան, Զարուհի Նախշքարյան, Ալեքսեյ Սուքոյան, Դավիթ Հարությունյան, Աստղիկ Խառատյան, Արտակ Բարսեղյան եւ Տիգրան Պետրոսյան: Այս դատավորների լիազորութունները ԲԴԽ-ն դադարեցրել է մեկ տարվա ընթացքում։
Միայն Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն են դադարեցվել Գագիկ Ջհանգիրյանի, իսկ մյուս 8 դատավորներինը՝ Կարեն Անդրեասյանի նախագահության ժամանակ։
ԲԴԽ որոշմամբ՝ դատավորները դատական համակարգից հեռացվել են տարբեր պատճառաբանություններով՝ էական կարգապահական խախտման, Ռուբեն Վարդազարյանի դեպքում հիմք է հանդիսացել արդարադատությանը խոչընդոտելու…
Հլս 3, 2023
Ոստիկանական բռնությունները դառնում են համակարգային. ՀԿ-ների հայտարարությունը
Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով վերջին ամիսներին աննախադեպ ծավալների հասած բռնություններն ու խոշտանգումները ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում:
Հայտարարությունը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս դատապարտում ենք վերջին ամիսներին աննախադեպ ծավալների հասած բռնություններն ու խոշտանգումները ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված դատաիրավական ու ոստիկանական բարեփոխումներին զուգահեռ, ոստիկանության…