Skip to main content
Feb 9, 2015
Հունվարի 26-ին տեղի ունեցած նիստին  Ռ․ Սարգսյանի հարցաքննության ժամանակ պաշտպանական կողմի հարցերի դեմ մեղադրողի անհիմն առարկություննրի պատճառով վիճաբանություն է սկսվել Կ.Կունգուրցևի և  մեղադրող դատախազի միջև, ինչից հետո ուղերցող ոստիկանները ամբաստանյալին դուրս են տարել դատական նիստերի դահլիճից, այնուհետև մեղադրող Պ․ Մարտիրոսյանը վազել է Կունգուրցևի հետևից։ Ըստ մեզ հասած տեղեկությունների Պ․ Մարտիրոսյանը փորձել էր թքել Կունգուրցևի վրա, սակայն ոստիկանները թույլ չեն տվել նրան։ Այդ ընթացքում դատական նիստերի դահլիճից նաև կարգադրիչների կողմից դուրս է բերվել Կունգուրցևի մայրը, սակայն դատա…

Dec 20, 2014
Իսկ նախաքննության ժամանակ տված “մանրամասն և հանգամանալի” ցուցմունքները չի հիշում թե ինչի հետևանք են: Ինքն ուղղակի լսելով իր մարզիչի առաջարկը, ով ասել է թե պետք է ևս երկու վկա, որ բռնվածին բաց չթողնեն, իր ընկերոջ հետ որոշել է ցուցմունք տալ: Ինչ վերաբերվում է նրան, թե ինչպես է ճանաչել Կունգուրցևին, վկան հայտնեց, որ իրեն ոստիկանության աշխատակիցը ցույց տվեց Կունգուրցևի լուսանկարը և ասաց՝ “քեզ ցույց կտանք 4 անձի լուսանկար, դու ցույց կտաս այս տղային”, ինչը և ինքը կատարել է: Արդեն կայացել է մի քանի դատական նիստեր, որոնց ժամանակ հարցաքննվել են “հիմնական ականատեսները կամ վկաները”: Նրանք Դավիթ Հովակ…

Dec 12, 2014
Այդ պատճառաբանությունները հիմնազուրկ չեն, սակայն շատ հաճախ չեն գնահատվում դատավորների կողմից, թեև համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358 հոդվածի՝ Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա: Այդպիսի քրեական գործերից է նաև  Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Կարեն Կունգուրցևի  գործը, որին մասնակցում են Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչները, ամբաստանյալի շահերն է պաշտպանում փաստաբան՝ Ա.Պապիկյանը, որպես դիտորդ հանդես են գալիս նախագահ՝ Մ.Դանիելյանը և դիտորդ՝ Ա.Վեզիրյանը:…

Dec 8, 2014
Վկաներից երկուսը, որոնց նախաքննական ցուցմունքները կազմել էին Կունգուրցևի մեղադրանքի հիմքը, դատարանում ըստ էության հրաժարվեցին իրենց ցուցմունքներից. վկա Ա. Հ.-ն նշեց, որ նախաքննության ընթացքում իր կողմից տված ցուցմունքների հիմնական մասը ինքը հորինել է և չի տեսել թե ինչպես է Կունգուրցևը դանակով հարվածում Դ. Հովակիմյանին (նախաքննության ժամանակ մի քանի ցուցմունք էր տվել, որ տեսել է դանակահարելու պահը): Մյուս վկան՝ Ա. Կ.-ն դատարանում հայտնեց, որ նախաքննության ընթացքում ճիշտ ցուցմունքներ չի տվել, ինքը իրականում չի տեսել Կունգուրցևի կողմից Դ. Հովակիմյանին դանակահարելու պահը և չի եղել դեպքի վայրում…

Oct 24, 2014
Ըստ մեղադրական եզրակացության Կարեն Կունգուրցևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 12.10.2013թ. ժամը 18-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է և ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանում` վերջինիս պատճառել մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների կողմից օգնության հասնելուց հետո Կ. Կունգուրցևը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է: Սույն գործով ձերբակալվել է նաև «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ բուժական բաժանմունքի վար…

Aug 29, 2014
սույն թվականի օգոստոսի 26-ին ձերբակալվել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Վլադիմիր Ղուկասյանը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և դրանք ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացնելու համար: Այս քրեական գործով Հելսինկյան ասոցիացիան լրագողական հետքննություն էր կատարել, որի արդյունքում պարզվել էր, որ Կարեն Կունգորցևը ենթարկվել է խոշտանգումների՝ ինքնախոստովանական կորզելու նպատակով, բայց միևնույն է վերջինս չի ընդունել և չի ընդունում մեղքը, ավելին այն փաստը, որ …

Jun 20, 2014
Ինչպես տեղեկացրեց Կունգուրցևի պաշտպան` Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը Կունգուրցևին կալանավորելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին քննիչի կողմից արդեն ներկայացվել է 5 միջնորդություն և դրանք բոլորն էլ բավարարվել են: Ինչպես և նախորդ միջնորդությունները, այս անգամ ևս քննիչը ոչ մի հիմնավոր փաստ կամ ապացույց չէր ներկայացրել դատարանին՝ կալանքի ժամկետի երկարացման հիմնավորման մասին, սահմանափակվել էր բացառապես օրենսդրական ձևակերպումներով: Ըստ էության քննիչը փոփոխում է միայն միջնորդության ամսաթիվը և copy-paste-ի միջոցով յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացնում նույն միջնորդություն…

May 16, 2014
The prisoner of Nubarashen penitentiary institution Hrachya Gevorgyan said a few days ago that if his treatment was not properly carried out by the penitentiary institution as a sing of protest he would swallow a needle. Today in the presence of his cellmates and the workers of penitentiary institution Hrachya Gevorgyan swallowed a needle.