Skip to main content
Հլս 27, 2022
Սույն զեկույցի նպատակն է վեր հա­նել դատական համակարգի արդ­յու­նա­վետ գոր­ծու­նեութ­յու­նը խոչընդոտող խնդիրները և ներկայացնել ­իրատեսական բա­րե­փո­խում­նե­րի և լուծումների ա­ռա­ջարկներ: Զեկույցը հիմնված է ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պետութ­յու­նում դատական համակարգի 2021-2022 թվականների գործունեության վերաբերյալ տեղեկատվության հասանելիության համեմատական վերլուծության վրա։ Ներ­կա­յաց­ված են նաև միջազգային և տեղական կազմակերպությունների ո­րոշ մտա­հո­գություն­ներ դատական համակարգի անկախության, անաչառության, թափանցիկության և հանրային հասանելիության, հասարակության շրջանում համակարգի նկատմամբ վստահությ…

Հնս 30, 2022
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեության, հատկապես 2019-2021 թվականների իրականացված ծրագրերի հիման վրա սույն զեկույցում անդրադարձ է կատարվել Ռազմավարության նպատակների և դրանց ուղղությունների կատարման համապատասխան մասին։ Զեկույցի մեջ ամփոփված են մասնավորապես իրականացված ծրագրերով ստացված տեղեկություններն ու տվյալները։ Բացի սրանից՝ տեղ են գտել նաև բաց աղբյուրներում առկա վերաբերելի տեղեկություններ։ Ներկայացվածը կարևոր և արժեքավոր է հատկապես այն առումով, որ զեկույցի շրջանակում ուսումնասիրության առարկա դարձած որոշ գործողություններ (ռազմավարական նպատակներ)…

Ապր 21, 2022
ԱՄՆ պետդեպն  իր ամենամյա զեկույցներում  բազմիցս   անդրադառնում է 15-ամյա պատանու սպանության մեջ մեղադրվող, սակայն առաջին ատյանի դատարանի կողմից երկու անգամ արդարացված Կարեն Կունգուրցեւի գործին։ 2021 թ․-ը  եւս բացառություն չէր: Հայաստանին վերաբերող մասում, բացի Կարեն Կունգուրցեւի գործից, ներառված են նաեւ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի ուսումնասիրությունները եւ դատական գործերի մանրամասներ ներկայացումները։ Զեկույցն անդրադարձել է 2018 թ․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  խոշտանգման ենթարկված, այնուհետեւ հոգեբուժարանում, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն գործած Արմեն Աղաջանյանի գործին։…

Մրտ 23, 2022
2022 թվականի ապրիլի 1-ից «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նախաձեռնում է «Հայաստանում անկախ և թափանցիկ դատական համակարգ ունենալու ճանապարհին» ծրագիրը։ Այն նպատակաուղղված է դատական կառույցների գործունեության վերաբերյալ տեղեկատվության հասանելիության բարձրացմանը դատական մշտադիտարկման բարելավված մեխանիզմի ու արդյունքների վերաբերյալ նոր զեկույցի միջոցով, որը կներառի դատական համակարգի գործունեության 2021-2022 թվականների համեմատական վերլուծություն և բարեփոխումներին ուղղված նոր առաջարկներ։ Ըստ էության, ծրագիրը նախորդ՝ Լեհաստանի համերաշխության հիմնադրամի համագործակցո…

Մրտ 9, 2022
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հաստատեց’ Արմեն Աղաջանյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգում է տեղի ունեցել։ Խոշտանգման ենթարկելու գործով մեղադրանք էր առաջադրված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Արմեն Հովհաննիսյանին։ Դատարանը նրան դատապարտեց յոթ տարի վեց ամսվա ազատազրկման։ Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Արմեն Հովհաննիսյանը կհայտնվի անազատության մեջ։ Ըստ մեղադրանքի’ Արմեն Հովհաննիսյանը 2018թ․ մարտի 16-ին «Նուբարաշեն»-ում կատարած արարքի համար պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում խոշտանգել է Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ…

Փտր 17, 2022
Խոսել Հելսինկյան ասոցիացիայի հիմնադիր Միկա՝ Միքայել Դանիելյանի մասին որպես իրավապաշտպան նշանակում է քիչ կամ գրեթե ոչինչ չասել մի մարդու մասին, ով իր եզակի ու անկրկնելի հետքը թողեց այդ ոլորտում։ Կոլորիտային մտածողության, հարցերի նկատմամբ մոտեցումների, դրանց անակնկալ լուծումներով ու աննախադեպ գաղափարներով, համարձակ, հանդուրժող մարդ ու միաժամանակ մարդու իրավունքների խախտումների նկատմամբ անհանդուրժող անհատականություն։ Ամեն տարի հիշելով ծննդյանդ օրը, սիրելի’ Միկա, հիշում ենք միասին անցած ճանապարհը՝ երբեմն դաժան ու ծանր, բայց միշտ ուսուցանող, փորձ հաղորդող ու հուսադրող։ ՇՆՈՐՀԱՎՈ’Ր

Փտր 8, 2022
2017թ․ ապրիլի 5-ին «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած Հրաչյա Գեւորգյանի գործով   ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել։ Դատարանը որոշել է բավարարել տուժողի մոր՝ Նախշուն Ենգիբարյանի ներկայացուցիչներ Նինա Կարապետյանցի եւ Արայիկ Պապիկյանի բողոքները։ Դատարանը որոշել է բեկանել եւ փոփոխել  առաջին ատյանի ընդհանուր իրավասության եւ Վերաքննիչ դատարանների որոշումները՝ պարտավորեցնելով վերացնել նաեւ Նախշուն Ենգիբարյանի իրավունքների խախտումները։ Հիշեցնենք, որ դեռ 2016թ․ փետրվարի 4-ին Նախշուն Ենգիբարյանը ՀՀ գլխավոր դատախազին դիմում էր ներկայացրել այն մասին, որ որդուն՝ կալանքի տակ գտնվող Հրաչյա Գեւորգ…

Փտր 7, 2022
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի տեղակալ Ս. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 309.1․ «Խոշտանգում» հոդվածով։  Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։ Հիշեցնենք․ տուժող  Վրեժ  Մկրտումյանը  հայտնել էր, որ  նախորդ տարվա  հոկտեմբերի 29-ին Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի հատվածում ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի երեք ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություն է գործադրվել, հնչեցվել է սպառնալիք  ոտքերին կրակելու  եւ  ոստիկանության բաժին տեղափոխելու վերաբերյալ։ Այս գործի բացառիկությունը կայանում է նրանում, որ առկա է նաև տեսանյութ:  Ենթադրյալ…

Դկտ 9, 2021
Իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ մեղադրվող Վահան Բադասյանը կբացակայի ՀՀ-ից։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր արտահերթ նիստում  բավարարել է պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը։ Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը դեկտեմբերի 27-ից մինչեւ հունվարի 8-ը բժշկական հետազոտման նպատակով կգտնվի Հայաստանի սահմաններից դուրս։ Հիշեցնենք, որ 44- oրյա  պատերազմի ժամանակ Վ․ Բադասյանը ծանր վիրավորում էր ստացել։